29.03.2024
ՀՅԴ-ն հնարավոր է համագործակցի Ռոբերտ Քոչարյանի հետ. Հրանտ Մարգարյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սկանդալային համբավ ունեցող ՊՆ թիկունքի վարչության պետն ազատվեց պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի. Նորայր Յոլչյանին ազատել զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:


Նշենք, որ Յոլչյանի անունը բազմիցս է հայտնվել բանակում չարաշահումներին վերաբերող սկանդալային լրահոսում: Մասնավորապես, մամուլը գրել էր, որ հենց Յոլչյանն է վերահսկում ՊՆ մատակարարների ստվերային հոսքերը, թերի մատակարարումները և ապահովում ներքևից վերև հափշտակված գումարները տեղափոխող «վերելակի» անխափան աշխատանքը։ Արդյունքում պետական համեստ աշխատավարձով ապրող ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանը կարողացել է Երևանի Հյուսիսային պողոտայում ոչ միայն գնել 750 մ/ք բնակարան՝ 3.5 մլն դոլար արժեքով, այլև  վճարել է կառուցապատողին 60 հազար  դոլար, որպեսզի վերելակը հասնի իր բնակարան:


Յոլչյանը համարվում է ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մտերիմը:

Բացահայտվել է զինծառայությունից ազատելու հերթական հանցավոր սխեման, 3 անձ ձերբակալվել է. ԳԴ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար