19.03.2024
Անկարայի պատասխանը ԱՄՆ-ին՝ ամերիկյան մի շարք ապրանքների մաքսադրույքները կբարձրանան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային՝ Ջենովայում տեղի ունեցած աղետի կապակցությամբ, որը մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:


«Կիսելով Ձեր և Իտալիայի բարեկամ ժողովրդի վիշտը՝ զոհվածների հարա­զատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում», - ասված է ցավակցական հեռագրում:


Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին։


Նախօրեին Ջենովայում ավտոճանապարհային կամրջի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, 16 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, կան մեծ թվով վիրավորներ։

Վաշինգթոնը մտադիր չէ որևէ բան վճարել Թուրքիային. Թրամփ
Հաջորդ նորություն next