23.04.2024
Մամուլ. Անձեռնմխելիությունը չի գործում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի դեպքում
prev Նախորդ նորություն

Վտանգավոր որոշում. դատավոր Ազարյանը մասնակցել է մարտիմեկյան "բորենիների խրախճանքին"

Ռոբերտ Քոչարյանի գործով ակնհայտ անհիմն եւ վտանգավոր որոշումը չի կարող անտեղյակության հետեւանք լինել: Դատավոր Ազարյանը ամենեւին էլ անտեղյակ կամ մասնագիտական ձեռնհասությունից կաղացող դատավորներից չէ: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը:


Նրա գրառումը մեջբերում ենք առանց փոփոխությունների. “Պիտի ենթադրեմ, որ խնդիրը նրա կողմնապահության, եթե ոչ՝ մարտիմեկյան "բորենիների խրախճանքին" մասնակից լինելու փաստը կարող է լինել: Չգիտեմ, թե ինչով է զբաղված եղել գործին մասնակից դատախազը ողջ այս վերաքննիչ դատավարության ընթացքում, որ չի նկատել այս ամենը, բայց դատավոր Ազարյանով հիացող եւ հալվող ընկերներիս միակ մի հարց ունեմ.


ձեր սիրասուն դատավոր Ազարյանն է՞լ տեղյակ չէր, որ նույն քրեական գործի շրջանակներում ինքը դատապարտել էր մարդկանց այն նույն գործի նույն փաստական հանգամանքների շրջանակում, որոնք այսօր քննվում են որպես սահմանադրական կարգի տապալման հետեւանքներ: Սակայն նույն այդ հանգամանքները նույն դատավորը հիմք էր ընդունել, որպես սահամանդրական կարգի վերականգնմանն ուղղված գործունեության հետեւանքներ:


Ներքեւում կտեղադրեմ այն դատավճիռները, որոնք կայացրել էր դատավոր Ազարյանը մարտիմեկյան իրավապահների եւ դատարանների "բորենիների խրախճանքի" ընթացքում:


1. Սկսեմ թերեւս Արամ Բարեղամյանի դատավճռից:


Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ա.Բարեղամյանն իրեն մեղավոր չճանաչեց և ցուցմունք տվեց այն մասին, որ 1989 թվականից հանդիսանում է ՀՀՇ տարածքային խորհրդի կուսակցության անդամ, իսկ 2004 թվականից՝ Հրազդան քաղաքի կուսակցական խորհրդի նախագահ։ 2008թ. փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ հանդիսացել է Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը՝ Հրազդանում, և ղեկավարել է շտաբի ամբողջ գործունեությունը։ Ընտրությունների ավարտից հետո համաձայն չլինելով ընտրությունների նախնական արդյունքների հետ, եկել է Երևանի Ազատության հրապարակ՝ պաշտպանելու իր իրավունքները և արտահայտելու իր կարծիքը ընտրությունների կապակցությամբ։ Ազատության հրապարակում գտնվողները եղել են ինչպես Հրազդանից, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջաններից, որոնք այնտեղ էին եկել սեփական նախաձեռնությամբ։ Ինքը մարդկանց չի հավաքագրել, Երևան չի փոխադրել և երբևիցե ոչ ոքի գումար չի տվել Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքին մասնակցելու և այնտեղ գիշերելու համար։


2008թ. մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 0630-ի սահմաններում Ազատության հրապարակ են մտել ոստիկանության աշխատակիցները, որոնք ցանկացել են տեղահան անել հրապարակում գտնվող քաղաքացիներին։ Այդ ժամանակ ինքը մի շարք քաղաքացիների հետ միասին գտնվել է Ազատության հրապարակում գտնվող Սպենդիարյանի արձանի մոտակայքում։ Այդ պահին իրենց է մոտեցել գնդապետի ուսադիրներով ոստիկանության մի աշխատակից և առաջարկել դուրս գալ հրապարակից, որից հետո իրենք քայլել են դեպի Թումանյան փողոցի կողմը։ Քայլելու ժամանակ ինքը հարված է ստացել գլխին և վայր ընկել։ Մի կերպ հասել է Հյուսիսային պողոտա, պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել է հանրապետական հիվանդանոց, որտեղ բուժվել է յոթ օր, այնուհետև իր պահանջով դուրս է գրվել։ Դուրս գրման օրը՝ 2008թ. մարտի 7-ին, հիվանդանոց են եկել ոստիկանության աշխատակիցները և իրեն հրավիրել ոստիկանության Մաշտոցի բաժին։


Ամբաստանյալը հայտնեց նաև, որ 2008թ. մարտի 1-ի առավոտյան, երբ ոստիկանության աշխատակիցները մտել են Ազատության հրապարակ, թե ինքը և թե իր հետ գտնվող անձինք ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց չեն տվել և ինքը որևիցե մեկին մարմնական վնասվածք չի հասցրել։


Գործով ձեռք բերված և դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով դատարանը հաստատված է համարում հետևյալ փաստական հանգամանքները.


Արամ Բարեղամյանը ներգրավվելով օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումների կազմակերպմանը, 2008 թվականի փետրվարի 20-ից հավաքագրել, ֆինանսավորել, Երևան է փոխադրել Հրազդանի և հարակից գյուղերի բազմաթիվ բնակիչների՝ ապահովելով նրանց մասնակցությունը վերը նշված միջոցառումներին։


Այնուհետև՝ 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում՝ Ազատության հրապարակում Արամ Բարեղամյանը բռնություն է գործադրել ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալ Գարեգին Քամալյանի նկատմամբ, դիտավորությամբ ձողով հարվածել է վերջինիս գլխին և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։

Վերոգրյալի հիման վրա … դատարանը


Վ Ճ Ռ Ե Ց


ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կարգով՝ պատիժները մասնակի գումարելու միջոցով, Արամ Բաբկենի Բարեղամյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 6 (վեց) տարի ժամկետով։”


Դատավճիռը նայեք մանրամասն այստեղ՝ .http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=37717646879228109


Սա այն գործերից է, երբ Ազատության հրապարակի ծեծված ցուցարարներից շատերը դատապարտվեցին ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու համար:


2. Ֆելիքս Գեւորգյան:


Սա հատկապես պետք է որ դուր գա իմ այն ընկերներին, որոնք հալվել են պարչոն Ազարյանի անկախությունից, ակողմնակալությունից եւ արդարամտությունից: Հիշեցնեմ, որ սա միակ գործն է, որով "փաստվել" է, որ ցուցարարները զենք են ունեցել: Այդ մեկ կոնկրետտ ցուցարարը հենց եղել է Ֆ. Գեւորգյանը:


Հիշեցնեմ, որ իշխանությունները ցայտնոտի մեջ ընկած զենք էին որոնում ցուցարարների ձեռքին դեռ դեպքերից մի քանի մասին անց: Խնդիրը միջազգային հանրությանն ապացուցելն էր, թե ցուցարաների մոտ զենք է եղել: Եւ այս ծանր բեռը մնացել էր դատավոր Ազարյանի ուսերին: Ահա ինչպես է նա այն կրել: Հիմա ես Ձեզ պատմեմ այն հեքիաթը, որը հաստատված փաստական շարադրանք համարելով դատավոր Ազարյանը դատապարտել է կոնկրետ մարդու:


Ուրեմն դեպքերից երեք ամիս անց հարուցվում է մի քրեական գործ, որի շրջանակներում նախաքննությունը պարզում է, որ Ֆ. Գեւորգյանը «2007 թվականի սեպտեմբերից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ընկերոջ` Արմավիրի մարզի Սովետական գյուղի բնակիչ Արմեն Խուրշուդյանի հետ նախնական համաձայնությամբ, գունավոր մետաղներ գաղտնի հափշտակեու դիտավորությամբ, Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու 50ա հասցեում գտնվող շինության մուտքի դռան կախովի փականը կոտրելով, ապօրինի մուտք են գործել նկուղային հարկ, որտեղ պոլիէթիլենային պարկի մեջ հայտնաբերել են գործով չպարզված անձի կամ անձանց կողմից թաքցված 2 ինքնաձիգ, 2 մարտական նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Նկուղում գունավոր մետաղներ չհայտնաբերելով` իրենց կամքից անկախ հանցագործությունն ավարտին չհասցնելով` ոչինչ չհափշտակելով հեռացել են":


Ըստ նախաքննության տվյալների, որոնք հաստատվել են նաեւ դատավոր Ազարյանի կողմից "մի քանի օր անց Ֆելիքս Գևորգյանն ինքնաձիգները հափշտակելու նպատակով, ապօրինի մուտք է գործել նույն շինության նկուղ և գաղտնի հափշտակել գործով չպարզված անձանց կողմից թաքցված, հրազեն հանդիսացող` 107097 համարի, 9մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիրը և գործարանային արտադրության ԻԷ-3766-ՎԻ-9419 համարի ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգը, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող 7,62մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք ապօրինի կերպով փոխադրել է Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող իրենց տուն և պահել։"


Այսինքն, մարտիմեկյան իրադարձությունների հետ առնչություն չունեցող մի դեպք: Բայց, անհասկանալի մի պատճառով, իրավապահների ձեռքում հայտնված Ֆ. Գեւորգյանը մի քանի օր անց խոստովանել է, որ.


"2008թ. մարտի 1-ին հեռուստացույցով և գյուղի բնակիչներից տեղեկանալով Երևան քաղաքում տիրող խառը իրավիճակի մասին, որոշել է գնալ և անձամբ մասնակցել զանգվածային անկարգություններին։ Երեկոյան, ժամը 21.00-ի սահմաններում վերցրել է դեղին պոլիէթիլենային պարկի մեջ փաթաթված «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգն ու մի քանի փամփուշտ և պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել է Երևան։ Ժամը 23.30-ի սահմաններում, գտնվելով Երևանի Պարոնյան փողոցում և նկատելով, որ ոստիկանները` հետ մղելով զանգվածային անկարգությունների մասնակիցների առաջխաղացումը, Լեո և Պռոշյան փողոցների խաչմերուկի կողմից ցանկանում են գնալ դեպի Մաշտոցի պողոտա, մտել է Պարոնյան փողոցի թիվ 7 բնակելի շենքի առաջին մուտքը, պարկից հանել է ինքնաձիգը, լիցքավորել այն, ապա դուրս է եկել փողոց և «Ութ» սուպերմարկետի դիմացի մայթում, ոստիկաններին վախեցնելու և զանգվածային անկարգությունների մասնակիցներին ոգեշնչելու նպատակով ինքնաձիգից երեք անգամ կրակոցներ է արձակել դեպի օդ։ Այնուհետև, վախենալով ստեղծված իրավիճակից, դարձյալ մտել է նույն շենքի մուտքը, ինքնաձիգը փաթեթավորել պարկի մեջ, և որոշ ժամանակ անց` ժամը 02.00-ի սահմաններում, պատահական տաքսի ավտոմեքենայով վերադարձել է տուն, իսկ ինքնաձիգը թաքցրել տան բակում։ "


Այնուհետեւ երբ առաջին անգամ հայտնվում է դատավոր Ազարյանի առջեւ արդե վախեցած ցուցոմւնք է տալիս, որ նախորդ պատմությունը հորինվածք է եղել: Իրականությունը եղել է հետեւյալը. "2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին ինքը չի մասնակցել, այդ ժամանակ գտնվել է տանը` կնոջ ու երեխաների հետ միասին։


Ամբաստանյալը հայտնեց նաև, որ նախաքննության ժամանակ իրեն զրկել են պաշտպանության իրավունքից` պաշտպան չեն ներկայացրել, իսկ զանգվածային անկարգություններին մասնակցելու և գողության փորձ կատարելու մեղադրանքների շուրջ խոստովանական ցուցմունքները տվել է ոստիկանության աշխատակիցների ծեծի և սպառնալիքների ազդեցության տակ։"


Սա կարող էր եւ հորնվածք լինել ինքնին, պատասխանատվությունից խուսափելու համար հերքելով նախկին խոստովանությունը (մի պահ անտեսելով այստեղ, թե ինչու պետք է խոստովանանություն կատարած լիներ մարդն իրեն ծանր մեղադրանքով ծանրաբեռնելով), եթե չլինեին, ինչպես Տիգրանն է ասում (այստեղ ես հղում կտամ իր խոսքերին).


"Մեկն էլ ես կավելացնեմ որի շրջանակներում դատավոր Ազարյանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել մեկին ում նկատմամբ իրականացված խոշտանգումների հետքերը գանգոսկրի դեֆորմացիայի եվ սպիերի տեսքով անզեն աչքով են տեսանելի այսօր 10 տարի անց իսկ այլ հետեվանքների մասին չեմ խոսում։ Իսկ հորինված գործի անհավանական մեղմ ասած անհամապատասխանություններն ու հակասությունները տեսանելի են նույնիսկ ուսանող իրավաբանի համար սակայն «պատահաբար» կամ երեվի «ներքին համոզման» շրջանակներում «վրիպել» էին դատավոր Ազարյանի տեսադաշտից:"


Բայց սա դեռ ամենը չէ: Հենց դատաձգաբան փորձագետները փաստել էին, որ Ֆ. Գեւրգյանի այն ինքնաձիգը, որից նա իբր երկու թե երեք անգամ օդ էր կրակել Լեո-Պարոնյանի մոտակայքում, կրակելու համար պիտանի չէր: Կրկին մեջբերեմ դատավոր Ազարյանի կայացրած ակտից.


"... Ներկայացված վիճակով ինքնաձիգը պիտանի չէ նպատակային օգտագործման համար և հրազեն չի հանդիսանում։ ..."
Ավելին կգտնեք եթե ուսումնասիրեք ակտը: Այսքանով սահմանափակվեմ:


Եւ իհարկե՝ վերջնական պատիժ 7 տարի ազատազրկման ձեւով:


Սա էլ գործը՝ http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=37717646879228329


3. Արա Հովհաննիսյան.


Նույն կոնտեքսի գործ է, որտեղ կարող եք գտնել իր այսօրվա հրապարակած որոշմանը վերաբերելի հետեւյալ հատվածը.


“... զննության է ենթարկվել 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների տեսաձայնագրություններ պարունակող լազերային տեսասկավառակը, որում տեսագրված են Արա Հովհաննիսյանի գործողությունները՝ զանգվածային անկարգությունների ժամանակ։”


Սա էլ դատավճիռը. http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=37717646879228200


4. Եվս 4-5 այլ անձանց նկատմամբ դատավճիռներ: Այս դատավճիռները, որպես կանոն, եղել արագացված դատաքննությունների արդյունք:Սակայն անկախ նրանից, որ ամբաստանյալներն ընդունել են իրենց մեղքը, դատավճիռները պարունակում են ձեւակերպումներ, որոնք ուղղակիորեն կապ են ունեցել դատավոր Ազարյանի կողմից այսօր հրապարակված որոշման քրեական գործի փաստական հանգամանքներին”:

Քոչարյանի ասուլիսը. բողոքի ակցիայի մասնակիցները ճեղքեցին հյուրանոցի անվտանգությունը (LIVE)
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel