Հովիկ Աբրահամյանի եղբայրը կալանավորվել է

281

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը կալանավորվել է:  Այս մասին տեղեկացնում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանից:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու, պահելու համար ( ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Ըստ ՀՔԾ-ի, նա ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։


ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ըստ եղած վարկածի, Աբրահամյանների մոտ հայտնաբերված զենքն ու զինամթերքը, հնարավոր է, օգտագործվել է Երևանում 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ:

Տպել

Թեմայի այլ նորություններ