Վրաստանում սպանվածները հայեր չեն. Հայաստանի դեսպանությունը հերքում է

395

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում է Վրաստանի Նինոծմինդա մունիցիպալիտետի Սաթխա գյուղում երկու հայերի սպանության մասին լուրը:


«Արմենպրես»-ի հարցման ի պատասխան Վրաստանում Հայաստանի դեսպանությունից պատասխանել են. «Դա ապատեղեկատվություն է, սպանվածները հայեր չեն, երկուն էլ ռուս են»:


Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ օգոստոսի 11-ին Վրաստանի Նինոծմինդա մունիցիպալիտետի Սաթխա գյուղում երկու հայ է սպանվել:

Տպել

Թեմայի այլ նորություններ