ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով. Տաջիկստանի նախագահ

391

Բաքվում այցով գտնվող Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:


«Մենք նաև կարծիքներով ենք փոխանակվել Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վերաբերյալ…Մեր համոզմամբ՝ քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը նման բարդ խնդրի պարագայում, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ամենակառուցողական ճանապարհն է»,- ասել է նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում:

Տպել

Թեմայի այլ նորություններ