Ուզում ենք գողական լինե՞լ ու թալանի դեմն առնել, չի լինի այդպես. Փաշինյանը զայրացավ Բերդում

653

Հայաստանում այս տարվա մայիսից սկսած արտագաղթը դադարել է: Այս մասին օգոստոսի 10-ին հայտարարեց աշխատանքային այցով Տավուշի մարզի Բերդ քաղաքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:


Նա հայտարարեց, որ երբ մարդիկ բողոքում են այս կամ այն երեւույթից, անեն դա հասցեական: «Եթե բողոքում եք, որ Բերդի հիվանդանոցում ծննդկաններից փող են վերցնում (ծննդօգնությունը անվճար է), բողոքելուց հետո կոնկրետ հասցեատեր նշեք», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իշխանությունները չեն կարող անանուն նամակի վրա գործ սկսել:


«Մեկդ եկե՛ք, ասե՛ք, ով է, եկեք հաստատե՛ք: Մենք արմատախիլ կանենք այդ երևույթը և այդպես վարվողներին խստագույնս կպատժենք: Բայց մի հոգի չի գտնվում, այդ թվում՝ բողոքավորները, որ կոնկրետ անուն տան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը եւ հռետորական հարց հղեց. «Ի՞նչ, մենք ամբողջ ազգով, կներեք արտահայտությանս համար, ուզում ենք գողական լինե՞լ ու թալանի դեմն առնել։ Չի լինի այդպես»։


Վարչապետն այս համատեքստում հավելեց, որ պետք է փոխվի բարեգործության տրամաբանությանը աշխատանքի տրամաբանությամբ. «երբ ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեջ գտնվող ամեն մի հայ, հայաստանցի գումար է ուղարկում Հայաստանում գտնվող ազգականներին, բայց ներդրումներ չի անում հայրենիքում: Հիմա, նրա խոսքով, նման բան չի կարող լինել, որովհետև Նոր Հայաստանի կառավարությունը երաշխավորում է ներդրումների անվտանգությունը»:


«Այն ժամանակ դա անում էին, որովհետև վախենում էին՝ մի գործ դնեն, բիզնես, գալու են, փայ են մտնելու, խլելու են: Ես ասում են՝ նման բան չի կարող լինել»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և ավելացրեց՝ հետևաբար սպասելու հարց չկա: Նա խնդրեց հաղթահարել վատատեսության տրամաբանությունը և ասաց, որ լավ նորություն ունի՝մայիս ամսից սկսած արտագաղթը Հայաստանում կանգնել է:


Նշենք, որ այսօր վարչապետը կլինի նաև Նոյեմբերյանում, իսկ վաղն արդեն կհանդիպի Իջևանի և Դիլիջանի բնակիչների հետ։

Տպել

Թեմայի այլ նորություններ