Փորձագետ. ՆԱՏՕ-ի համար Արևելյան Եվրոպան զորադաշտ է

429

Հանրային գործնական խնդիրների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ժիլինի կարծիքով Հյուսիսատլանտյան դաշինքի համար Արեւելյան Եվրոպան զորադաշտ է եւ ոչ ավելին։ Այս մասին նա ասել է Sputnik ռադիոկայանի հետ զրույցի ընթացքում։


Անդրադառնալով Էստոնիայում իսպանական ռազմական ինքնաթիռի կողմից սխալմամբ արձակված հրթիռի հետ կապված միջադեպին, փորձագետը մասնավորապես ասել է․ «Լիովին օրինաչափ միջադեպ է։ Արեւելյան Եվրոպայի երկրները Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնական պետությունների համար զորադաշտ են եւ ոչ ավելին, որտեղ կարելի է անցկացնել զորավարժանքներ, թույլ տալ իրեն անտարբերություն եւ փնթիություն, ինչպես այս դեպքում»։


Ժիլինը նաեւ վստահություն է հայտնել, որ որեւէ օդաչու, անկախ թե որ երկրից է, իրեն թույլ չէր տա օրինակ նման գործողություն անել ասենք Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի երկնքում, իսկ Լեհաստանի, Ռումինիայի կամ Էստոնիայի դեպքում, դա նորմալ է, քանի որ այս պետությունները համարվում են «2-րդ սորտի պետություններ»։

Տպել

Թեմայի այլ նորություններ