ԱՄՆ. Իսրայելը պաշտպանվելու իրավունք ունի

ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններին: Իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում, սակայն Վաշինգթոնը, այնուամենայնիվ, կարծում է, որ Իսրայելն իրավունք ունի իրեն պաշտպանելու: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը, հաղորդում է Reuters-ը:

«Ընդհանուր առմամբ մենք դատապարտում ենք Իսրայելի վրա հրթիռների արձակումը եւ կոչ ենք անում վերջ դնել ավերիչ բռնությանը», - ասել է նա:

Իսրայելական ռազմաօդային ուժերը վերջին երկու օրերին Գազայի հատվածում հարվածել են ավելի քան 150 օբյեկտների, պաղեստինցիները նույնպես բազմաթիվ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ:

Տպել

Թեմայի այլ նորություններ