19.03.2024
Ես այդ զենքի հետ որևէ առնչություն չունեմ. Աբրահամյանն արձագանքել է ԱԱԾ-ի բացահայտմանը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կառավարությունը սկսում է երկրից թալանված ունեցվածքի վերադարձի գործընթաց. Միրզոյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի նույնականացման և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ է գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը: Այդ մասին Միրզոյանը տեղեկացրել է Facebook-յան իր էջում:


«Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու։


Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և UNODC-ի նախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը։


Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը»,- նշել է առաջին փոխվարչապետը։

ՊՆ համար մատակարարումները խախտումներով են իրականացվել` ավելի քան 10 մլրդ դրամի. ԱԱԾ
Հաջորդ նորություն next