Հայաստանը դարձել է Կովկասի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը. «ԱԻՖ»

501

2011-ին զբոսաշրջիկը Երևան ժամանելիս, չգիտեր որտեղ իջևանել, իսկ այժմ Հայաստան հարյուր հազարավոր մարդիկ են այցելում և մեծ գումարներ ծախսում, իսկ Ռուսաստանը և ծով ունի, և լեռնադահուկային հանգստավայրեր և տեսարժան վայրեր, բայց զբոսաշրջությունից օգուտ քաղել դեռ չի սովորել:


Այս մասին գրում է ռուսական «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը՝ համեմատելով զբոսաշրջության զարգացումը ՀՀ-ում և Ռուսաստանում և նշելով, որ վերջին 7 տարում Հայաստանում շատ բան է արվել զբոսաշրջության զարգացման համար:


Նշվում է, որ Հայաստանը դարձել է Կովկասի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը, ուր զբոսաշրջիկներ են այցելում Իրանից, Արաբական էմիրություններից և նույնիսկ Ֆիլիպիններից, գրում է Պանը:


Նշվում է, որ ձեռնարկված միջոցների շնորհիվ Հայաստանին հաջողվել է ձերբազատվել 90-ականներին հատուկ ծառայությունների ցածր մակարդակից: Իրանցիների համար պարզեցվել է անցագրային ռեժիմը, արդյունքում բազմաթիվ իրանցիներ են ժամանում Հայաստան, որոնք գալիս են խմելու ու զվարճանալու հանգստյան օրերին: Պարսից ծոցի արաբները գալիս են հայկական խաղատներում խաղալու համար, որոնք արգելված են իրենց հայրենիքում: Սակայն, վերադառնալով իրենց երկրներ, այդ զբոսաշրջիկներն արդեն Հայաստան են գալիս ընտանիքների հետ:


«Երևանի գլխավոր հրապարակում զբոսաշրջիկներին դիմավորում են վարորդ զբոսավարները, որոնք խոսում են ռուսերեն, անգլերեն, նույնիսկ պարսկերեն: Բացի այդ Հայաստանում բազում սրճարաններ կան ազգային խոհանոցի ուտեստներով և մատչելի գներով, իսկ Սևան են գալիս զբոսաշրջիկներ Քուվեյթից, որտեղ ծով կա, Լիբանանից ու Գերմանիայից»,-գրում է ԱԻՖ-ը՝ հարց տալով. «Իսկ ո՞վ գիտի Գերմանիայում ռուսական Բայկալի մասին»:


Ըստ պաբերականի, հայերը օդից փող են ստանում, տարբեր վարպետության դասընթանցեր կազմակերպելով, օրինակ, ինչպես լավաշ թխել, որը շատ պահանջված է զբոսաշրջիկների մոտ:


2017-ին, գրում է պարբերականը, ՀՀ է այցելել 1,5 մլն զբոսաշրջիկ՝ մոտ 1 մլրդ դոլար թողնելով այդ երկրում: 2011-ին Հայաստանում ընդամենը 128 հյուրանոց կար, զբոսաշրջիկին դժվար էր կացարան գտնել, իսկ հիմա միայն Երևանում հարյուրավոր հյուրանոցներ կան ցանկացած պահանջարկի համար: Ըստ հեղինակի, Հայաստանը սովորել է աշխատել տարբեր ուղղությունների համար՝ եթե իրանցիների համար դա կոնյակն է ու գարեջուրը, արաբների համար՝ խաղատները, ապա ֆիլիպինցիները Հայաստան են այցելում քրիստոնեական վանքերը տեսնելու:


Ըստ պարբերականի, կարևոր է նաև այն, որ Հայաստանն ակտիվորեն առաջ է մղում իր զբոսաշրջային բրենդն աշխարհում, ինչը չի անում Ռուսաստանը: Արդյունքում Հայաստան են ժամանում զբոսաշրջիկներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, թեև, Չինաստանն, ինչպես նշում է հոդվածի հեղինակը, Ռուսաստանին է սահմանակից, ոչ թե Հայաստանին:

Տպել

Թեմայի այլ նորություններ