ԱԱԾ տնօրենը քննարկել է սահմանապահ զորքերում սպասվող կառուցվածքային փոփոխությունները

403

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի վարչական համալիր: Այցի նպատակն է եղել տեղում ծանոթանալ աշխատանքային ընթացքին, ղեկավար կազմի հետ քննարկել նախորդ վեց ամիսների կատարված աշխատանքները:  Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ լրատվական կենտրոնից: 


Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրել է կիսամյակային հաշվետվությունը, անդրադարձել առկա խնդիրներին:


Հաշվետվությունը և ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ զեկույցները լսելուց հետո ծառայության տնօրենը նշել է իր դիտողությունները և հանձնարարել հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել համապատասխան շտկումներ: Այցի ընթացքում քննարկվել են նաև Սահմանապահ զորքերում սպասվող կառուցվածքային փոփոխությունները:


Տնօրենը շեշտել է, որ այդ փոփոխությունները միայն կնպաստեն արդեն իսկ կայացած ռազմական կառույցի էլ ավել արդյունավետ և համակարգված աշխատանքներին:

Տպել

Թեմայի այլ նորություններ