29.03.2024
Մամուլ. ՀՀԿ-ի հույսը Արտակ Զեյնալյանն է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Նպատակ չունեի Մոսկվայում խոսել ղարաբաղյան հակամարտությունից. Աննա Հակոբյան

Մոսկվա կատարած այցի շրջանակներում նպատակ չեմ ունեցել խոսել ղարաբաղյան հակամարտության ծագման մասին, իսկ քննադատության արժանացած իմ ելույթի նպատակն էր ոչ ասել պատերազմին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:


Հիշեցնենք, հուլիսի 24-ին Մոսկվա կատարած այցի շրջանակներում Աննա Հակոբյանն այցելել էր Պետական Տրետյակովյան պատկերասրահ և հանդիպել տնօրեն Զելֆիրա Տրեգուլովայի հետ։ Հանդիպման ժամանակ նա հայտարարել էր, որ ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական շահ չի կարող արդարացնել դեռ նոր-նոր կյանք մտնող երեխաների դաժան մահը, ծնողների ցավն ու որբացած երեխաների կարոտը. «Ես հասկանում եմ, որ կան շահեր, կան խնդիրներ, բայց ուզում եմ որպես մայ և որպես կին հորդորել հակամարտության բոլոր կողմերի քաղաքականություն որոշողներին՝ այդ շահերը սպասարկել շրջանցելով ավտոմատներն ու թնդանոթները։ Ես հասկանում եմ, որ լինում են իրավիճակներ, երբ դա անխուսափելի է, բայց եթե կա թեկուզ չնչին հնարավորություն՝ շրջանցելու պատերազմը, պետք է օգտագործել այն:  Բայց Ղարաբաղյան հակամարտության դեպքում տարիներ շարունակ ապացուցվել է, որ հնարավոր է շարժվել դիվանագիտական ճանապարհով, բանակցություններով հասնել կարգավորման։ Եվ միայն վերջին տարիներին է, որ ռազմական լուծման հավանականությունը առաջին պլան է մղվել և նույնիսկ՝ փորձարկվել 2016 թվականի ապրիլին»,- ասել էր նա։ Այս ելույթը արժանացել էր քննադատության ու տարաբնույթ քննարկումների տեղիք տվել:


«Որքանով տեղյակ եմ, Մոսկվայում ունեցած իմ ելույթի վերաբերյալ քննադատությունը երկու ուղղությամբ է հնչել` նախ, հատվածի համար, որում նշվում է, թե «կարևոր չէ` ինչից է ծագել այս հակամարտությունը» և որ «մեր ու ադրբեջանցի երեխաների հայացքները նույնն էին»: Առաջինի մասով նորից կկրկնեմ` իհարկե, շատ կարևոր է, թե ինչից է ծագել Ղարաբաղյան հակամարտությունը, բայց կարևոր է նաև տարբերել, թե որտեղ է դա կարևոր և որտեղ` կարևոր չէ: Այն լսարանում, որի առաջ ես խոսում էի, այն նպատակների համար, որոնց համար ես խոսում էի բոլորովին չէր ենթադրում խորանալ, քննարկել հակամարտության դետալները: Դա ընդամենը կանանց լսարան էր, ովքեր պետք է ուղղակի ոչ ասեն պատերազմին»,- ասաց վարչապետի տիկինը:


Պատերազմին ոչ ասելու համար, շարունակեց նա, պետք չէ ուսումնասիրություններ կատարել դրա ծագման աղբյուրների հետ կապված, այլ պետք է ասել ոչ պատերազմին, որպեսզի ուսումնասիրություններ կատարողները կամ բանակցողներն առանց զոհերի  կարողանան նստել սեղանի շուրջ:

Արցախի ԱԺ պատգամավորները միջնորդել են Ռոբերտ Քոչարյանի համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար