28.03.2024
Իրանի կառավարությունը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իրանը մտադիր է հեշտացնել երկրում արժույթի շրջանառության կանոնները

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է երկրում արժույթի շրջանառության կանոնները հեշտացնելու Թեհրանի ծրագրերի մասին: Այդ քայլը պայմանավորված է ազգային արժույթի կտրուկ անկմանը դիմակայելու մտադրությամբ և ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներին պատրաստվելու անհրաժեշտությամբ:


Մասնավորապես, Թեհրանը չեղարկում է փոխանակման կետերում ճկուն փոխարժեքներով առձեռն արժույթի վաճառքի արգելքն այնպիսի նպատակների համար, ինչպես արտասահման մեկնելը: Բացի այդ, իշխանությունները մտադիր չեն սահմանափակել արժույթի կամ ոսկու ներկրումն Իրան, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները և դեղորայքը հնարավոր կլինի ձեռք բերել ամուր արժույթով, որն այդ նպատակներով հասանելի կլինի նվազեցված փոխարժեքով:


Հիշեցնենք, որ Իրանում վերջին օրերին բողոքի ցույցեր էին. մարդիկ բողոքում էին տնտեսական իրավիճակից:

Ռոհանի. ԱՄՆ-ն չի կարողանում ապացուցել իր հուսալիությունը բանակցություններ սկսելու համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար