28.03.2024
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Արցախում ջրահեղձ է եղել պայմանագրային զինծառայող

Օգոստոսի 5-ին` ժամը 17:30-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1982թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ լրատվական ծառայությունը:


Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


Իր հերթին Արցախի ԱԻՆ-ից հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, Ստեփանակերտի բնակիչ Արմեն Հովակիմյանը (1982 թ.) և Մարտակերտի բնակիչ Արամ Սարգսյանը (1975 թ.) ջրահեղձ են եղել «Խաչեն»-ի ջրամբարում լողալիս:


Օգոստոսի 5-ին ժամը 17:25-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր են մեկնել Ասկերանի և Մարտակերտի ՇԱԻ բաժինների փրկարարները և ՓՈՒՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման (ԱԱՀՍ) հերթապահ օպերատիվ խումբը:


Փրկարարական աշխատանքների արդյունքում՝ «Խաչեն»-ի ջրամբարից՝ ջրահեղձման վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա, փրկարարները հայտնաբերել և ջրից դուրս են հանել Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Սարգսյանի (1975 թ. ծնվ.) և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արմեն Հովակիմյանի (1982 թ. ծնվ.) դիերը:

Հայ տանկիստներն անցել են կիսաեզրափակիչ փուլ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար