20.04.2024
Արմեն Գևորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ պետ
prev Նախորդ նորություն

Թիվ 0038 հրամանը գաղտնազերծվեց. Ռոբերտ Քոչարյանի քրգործի մանրամասները

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը գաղտնազերծել է 2008 թվականի սկզբին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի փետրվարի 23-ին ստորագրած է հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը:


Առաջին ալիքի «Օրակարգ» հարցազրույցի շրջանակներում, մինչ գաղտնազերծումը խոսելով մարտի 1-ի գործով նոր մանրամասների մասին, Սասուն Խաչատրյանը հույս հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը պաշտպանական կողմի բողոքն՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուն, կմերժի: «Դա իմ անձնական կարծիքն է, ու, գործի շահերից ելնելով, ես կարծում եմ, որ խափանման միջոց կալանավորումը միակ միջոցն է, որն ի զորու է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը հետաքննության ընթացքում»,- ասաց ՀՔԾ պետը:


Նա նկատեց, որ երկրորդ նախագահը՝ որպես մեղադրյալ, հրաժարվել է ցուցմունք տալուց, չի մասնակցել այլ քննչական գործողությունների: «Նա պարզապես չի մասնակցել ու լքել է քննչական գործողությունների սենյակը՝ առանց բացատրություն տալու»,- հավելեց Սասուն Խաչատրյանը:


Անդրադառնալով 0038 հրամանին, ՀՔԾ պետը նշեց, որ այս փաստաթուղթը միայն այս տարվա հուլիսին է ներառվել քրեական գործում: «Առաջին հիշատակումները 0038 հրամանի մասին եղան մամուլում: Արտահոսք էր տեղի ունեցել դեպքերից որոշակի ժամանակ անց, որ եղել է հույժ գաղտնի հրամանը: Հրամանով փաստորեն հիմնավորվում էր, որ մարտի 1-ի իրադարձություններին մասնակցել են ՀՀ զինված ուժերը»,-նշեց Սասուն Խաչատրյանը՝ հավելելով, որ բավականին մեծ ծավալով կարող է գաղտնազերծել փաստաթուղթը: Նա նկատեց, որ հրամանում կան ձևակերպումներ, որոնք պետք չէ բարձրաձայնել՝ ելնելով նաև Ռոբերտ Քոչարյանի շահերից: Բացի այդ՝ նա տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը ևս իր ձեռքի տակ ունի այս փաստաթուղթը:


Հրամանը կրել է հետևյալ վերնագիրը՝ «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»: «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց ու թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում ու հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը: ՀՀ Զինված ուժերը, հանդիսանալով պետության անվտանգության երաշխիքը, պատրաստ են իրենց գործողություններով, հենվելով Սահմանադրության ու գործող օրենքների վրա, ապահովել երկրի կայունությունը ու թույլ չտալու մի խումբ մարդկանց վտանգվելու երկրի բնականոն զարգացումը: Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ ԶՈՒ կողմից ապահովելու նպատակով հրամայում եմ՝


Սույն թվականի փետրվարի 23-ից Զինված ուժերի ամբողջ անձնակազմը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի՝ մինչև հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնք զինել տաբելային զենքով»,- հրամանից մեջբերում ներկայացրեց ՀՔԾ պետը՝ նշելով, որ այս պարտականությունների կատարումը դրվել էր այդ ժամանակվա ՊՆ փոխնախարար Յուրի Խաչատուրովի վրա:


Սասուն Խաչատրյանն անդրադարձավ պաշտպանական կողմի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած պնդմանը, որ այս հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, որպեսզի այն չմասնակցի քաղաքական գործընթացներին: Պաշտոնյան նկատեց, որ տասը տարի առաջ էլ պաշտոնապես հերքվում էր,որ զորքը մասնակցել է մարտի 1-ի ու դրան նախորդած իրադարձություններին, անգամ դրա վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են կազմել ու տրվել փաստահավաք խմբին: «Հայտարարությունը, թե զորքը պետք է մնար զորանոցներում, որ չխառնվեր քաղաքական գործընթացներին, ինձ անհասկանալի՝ հաշվի առնելով, որ պաշտպանական կողմն ուներ հրամանի օրինակը»,- ասաց Սասուն Խաչատրյանը՝ մեջբերելով ևս մի քանի պարբերություն:


«ՀՀ ՊՆ և Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերին, բանակային կորպուսների ու առանձին զորամասերի հրամանատարներին հրամայվել է ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ հետևյալ հաշվարկով: Նշվում է, որ բանակային կորպուսներից 100-ական հոգի, ստեղծված ստորաբաժանումները կազմակերպել ըստ դասակների՝ յուրաքանչյուրը 30 հոգի: Ստորաբաժանումները զինել հրաձգային զենքերով: Հիմա ամենահետաքրքիրը. Նույն հրամանի 10-րդ կետով նախատեսված է, որ երրորդ կետում նշված ստորաբաժանումները՝ այսինքն՝ այս ստորաբաժանումները, որ պետք է ստեղծվեին, համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպանելով, ենթասպաներով, պայմանագրային ու ժամկետային զինծառայողներով: Ես չգիտեմ Ձեր մոտ ինչ տպավորություն ստեղծվեց հիմա, բայց ինձ մոտ տպավորություն է, որ կազմավորել են հատուկ խմբեր, որոնք պետք է ինչ-որ դիվերսիոն գործողություններ կատարեին թշնամու թիկունքում»,- նշեց ՀՔԾ պետը:


Անդրադառնալով Քոչարյանի հայտարարությանը, որ որևէ զինվորականի զենքից կրակոց չի եղել, որևէ փամփուշտ չի օգտագործվել՝ Սասուն Խաչատրյանը նշեց, որ երկրորդ նախագահը չէր կարող իմանալ այդ զենքերը կրակել են, թե ոչ: Այն, որ նման խմբեր ստեղծվել են, նրանք մասնակցել են մարտի 1-ի իրադարձություններին, արդեն իսկ քրեական գործով ապացուցված իրողություն է:

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel