29.03.2024
ՀՀ-ն հնարավոր է դիմի ՌԴ-ին երրորդ ռազմական վարկի համար. ՊՆ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փորձագետ. ՀՀ-ն շարժվում է ձախ ավտոկրատիայի ճանապարհով

Առանց Քոչարյանի և Սարգսյանի կողմից ստեղծված ճնշումների և քաղաքական հետապնդումների ապարատի Փաշինյանն այսօր չէր կարող իրեն այդքան վստահ զգալ ու իրականացնել իր պլանները: Դրանք կայանում են իշխանության կոնսոլիդացիայի մեջ` տեղական մակարդակից մինչև քաղաքականը, ինչպես նաև ինստիտուցիոնալ նախադրյալների ստեղծումը` արտահերթ ընտրություններում փոփոխությունների ձգտող ուժի վստահ հաղթանակը ապահովելու համար: Այդ մասին հայտարարել է փորձագետ Գլեբ Կուզնեցովը:


Նրա խոսքով, հաշվի առնելով Փաշինյանի պոպուլիստական ոճը, ՀՀ-ն շարժվում է ձախ ավտոկրատիայի ճանապարհով, ինչպես լատինաամերիկյան ձախ ռեժիմները:


Ըստ նրա, այդ շարժմանը կարող են խոչընդոտել միայն արտաքին ուժերը: Երկրի ներսում ռեժիմը հենվելու է երկու կետերի վրա` միտինգային ուղիղ լեգիտիմությունը` պոպուլիստական քայլերով, ինչպես նաև ընդդիմության հետ աշխատելու պատրաստ ուժային ապարատը:


Փորձագետը հավելել է, որ օգոստոսի 17-ին նախատեսված է կառավարության 100 օրյակին նվիրված ցույց Երևանում ՝ կոռուպցիոներներին պատժելու, ժողովրդի թշնամիներին բանտեր նետելու և նմանատիպ բազմաթիվ լոզունգներով:

Միակողմանի զիջումների մասին տրամադրությունները խիստ դատապարտելի են. Հարությունյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար