28.03.2024
Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը չի դադարել. Դավիթ Տոնոյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ-ն հնարավոր է դիմի ՌԴ-ին երրորդ ռազմական վարկի համար. ՊՆ

Հայաստանը հնարավոր է դիմի Ռուսաստանին երրորդ ռազմական վարկի համար։ Նման հնարավորություն չի բացառել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:


Միևնույն ժամանակ նա նշել է, որ ներկայումս նման բանակցություններ չեն տարվում:


«Վարկային միջոցներից բացի, Հայաստանը զենքի այլ գնումներ ևս կատարում է աշխարհի բոլոր ծայրամասերից», - ասաց նախարար Տոնոյանը, սակայն հրաժարվեց նշել կոնկրետ երկրներ:


Հիշեցնենք, ավելի վաղ նախարարը, ինչպես նաև ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել էին լուրերը, թե Հայաստանին ռուսական զենքի մատակարարումը կարող է խափանվել ՀՀ ներքաղաքական զարգացումներով պայմանավորված:


Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից ստացել է 200 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին սպառազինություն, աներկայումս պատրաստվում է ստանալ սպառազինություն 100 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին:

Փորձագետ. ՀՀ-ն շարժվում է ձախ ավտոկրատիայի ճանապարհով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար