28.03.2024
SOCAR-ը բազմաֆունկցիոնալ համալիր կկառուցի Վրաստանում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սիրիայի և Իսրայելի սահմանին ռուս զինծառայողներ կտեղակայվեն

Ռուսաստանը ռազմական ոստիկանության դիտակետեր կտեղակայի Հոլանի բարձունքում՝ Սիրիայի և Իսրայելի սահմանին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:

Նա հիշեցրել է, որ 2012-ին միջազգային դիտորդների աշխատանքը Սիրիայի և Իսրայելի սահմանին դադարեցվել էր անվտանգության նկատառումների պատճառով, սակայն այժմ պայմաններ կան նրանց գործունեության վերսկսման համար:


«Օգոստոսի 2-ին ՄԱԿ խաղաղապահաները ՌԴ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ առաջին անգամ պարեկություն են իրականացրել տեղանքում՝ վերջին 6 տարվա ընթացքում առաջին անգամ»,- ասել է Ռուդսկոյը, հայտնում է Ինտերֆաքսը:

Նա հավելել է, որ «բացառելու համար հնարավոր սադրանքը ՄԱԿ դիրքերի դիմաց, «Բրավո» գծի երկայնքով նախատեսվում է ռազմական ոստիկանության 8 դիտակետ տեղակայել», որոնք հետագայում իրավիճակի բարելավման դեպքում կփոխանցվեն սիրիական կառավարական զորքերին:

Կասեմ Սուլեյմանին պատասխանել է Թրամփին. Եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի, ապա Իրանը կավարտի այն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար