17.04.2024
ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր
prev Նախորդ նորություն

Մամուլ. Յուրի Խաչատուրովի կադրերը այսուհետ Նիկոլ Փաշինյանի կադրերն են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ նոր իշխանությունները մարտի 1-ի գործով մեղադրանք են առաջադրել Յուրի Խաչատուրովին, նրա շրջապատի անդամներն անդամագրվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այն էլ ակտիվ գործունեություն ծավալելու ակնկալիքով: Մասնավորապես, ՔՊ-ին անդամագրվել է Խաչատուրովի օրոք ԱԱԽ աշխատակազմի ղեկավար Միքայել Առուշանյանը: Նա ՔՊ-ին անդամագրվել է ընկերների՝ Արման Ներսիսյանի ու Արմեն Դալլաքյանի հետ, Նորք-Մարաշ համայնքում ՔՊ գրասենյակ բացել, պատրաստվում են ղեկավարել այն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչեւ ՔՊ-ին անդամագրվելը նրանք եղել են Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» (այժմ ՕԵԿ) կուսակցության անդամներ, ավելին՝ Առուշանյանը ԱԺ ընտրություններում եղել է պատգամավորի թեկնածու ՀՎԿ-ից՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշի ընտրատարածքում: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Միքայել Առուշանյանը նշեց, թե 9 տարի աշխատել է Խաչատուրովի հետ, եւ չհերքեց, որ միացել է ՔՊ-ին. «Ես աշխատել եմ իր մոտ` 0-ից սկսած, աշխատակազմի ղեկավար եմ մինչեւ հասել: Վրաստանից են իրենք, իմ ծնողներն էլ են Վրաստանից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում պառակտումների պատճառ են դարձել: ԲՀԿ քաղխորհրդի նիստում որոշվել է՝ ավագանու ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Երեկ` ուշ երեկոյան, սակայն, ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Գեւորգ Պետրոսյանը հայտարարություն էր տարածել՝ դժգոհելով կուսակցության որոշման դեմ: Ըստ նրա` ավագանու ցուցակը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում ԲՀԿ հաջողության հնարավորությունները: Միաժամանակ Պետրոսյանը նշել է, որ եթե Ծառուկյանի ղեկավարած թիմում «առանցքը Նաիրա Զոհրաբյանն է, ես այդտեղ անելիք չունեմ…»: Պետրոսյանից հավելյալ մեկնաբանություններ ստանալ մեզ չհաջողվեց. հեռախոսն անհասանելի էր, անպատասխան մնացին նաեւ մեր հաղորդագրությունները: Իսկ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել` ասելով. «Իմ կողմից այդ հայտարարությանը որեւէ մեկնաբանություն չի լինելու»: Մեզ հայտնի դարձավ, որ Պետրոսյանը երեկ ներկա չի գտնվել ԲՀԿ քաղխորհրդի նիստին, վերջերս նորմալ հարաբերություններ է ունեցել Նաիրա Զոհրաբյանի հետ, թեեւ ավելի վաղ, երբ Զոհրաբյանը ԲՀԿ նախագահն էր, նրանց մեջ տեւական ժամանակ «պատերազմ էր»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ-ում կրքերը չեն հանդարտվում: Պատճառը կառույցի նոր նախագահի ընտրության հարցն է, որն էլ ազատամարտիկներին մի քանի թևերի է բաժանել: Ինչպես հայտնի է, սեպտեմբերին կայանալիք արտահերթ համագումարում ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրելու են Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանի թեկնածությունը: Սակայն ԵԿՄ-ից անջատված ազատամարտիկների 18 հասարակական կազմակերպություն ԵԿՄ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանին: Միայն թե Խուդավերդյանին կարող են առաջադրել համագումարի պատվիրակները: Եվ այս օրերին, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Խուդավերդյանի հանդիպումները ԵԿՄ-ականների հետ հենց այդ նպատակն է հետապնդում: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս ՈՒլիխանյանին, որն էլ ասաց, թե իրենք պատրաստվում են արտահերթ համագումարին և մյուս թևի աշխատանքներին էլ չեն խոչընդոտում»»


«Փաստ» օրաթերթը գրում է. Հանրապետության հրապարակում օգոստոսի 17–ին հանրահավաք է սպասվում, որի առանցքում է լինելու Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հանրահավաքի կազմակերպման առումով այլ պատճառներ էլ է տեսնում: «Նախ` վերջին շրջանում բավականին սրվեցին հայ–ռուսական հարաբերությունները: Այսօր էլ Կրեմլին մոտ գտնվող ինֆորմացիոն ռեսուրսները Հայաստանի իշխանությունների վերաբերյալ բավականին քննադատական հոդվածներով են հանդես գալիս: Իմ կարծիքով` արտաքին քաղաքականության տեսանկյունից այս հանրահավաքը Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է հետևյալով. նա ցանկանում է Եվրոպային ու հատկապես Ռուսաստանին ցույց տալ, որ ժողովուրդը կանգնած է իր թիկունքին, և ի տարբերություն նախորդ իշխանությունների` ինքն ունի ժողովրդի վստահությունը: Իսկ հանրահավաքի ներքաղաքական բաղադրիչը մի քանի նպատակներ է ենթադրում: Առաջին` այդ հանրահավաքով ազդարարվում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը: ՔՊ–ն արդեն ունի իր թեկնածուն և նրանք արդեն սկսել են ակտիվորեն PR անել նրան: Երկրորդ` Նիկոլ Փաշինյանն այս հանրահավաքի միջոցով ուզում է տեսնել, հասկանալ, թե 100 օր անց արդյոք վայելո՞ւմ է ժողովրդի համակրանքը, թե` ոչ: Սա շատ մեծ փորձաքար կլինի նրա համար: Եթե ժողովրդի քանակը քիչ լինի, ինքն արդեն խնդիրներ կունենա: Երրորդ` Նիկոլ Փաշինյանը կցանկանա այդ հանրահավաքով կրկին ստանալ ժողովրդի վստահությունը: Վերջին շրջանում ԱԱԾ–ի և ոստիկանության գործողությունները համընդհանուր նույն արձագանքները չստացան: Եղան և՛ հրճվանքով արձագանքողներ, և՛ քննադատողներ: Հիմա Նիկոլ Փաշինյանին պետք է, որ նույն գործելաոճը շարունակելու համար ժողովուրդն իր «դաբրոն» տա: Չորրորդ պատճառն այն է, որ այս 100 օրերի ընթացքում, պայմանավորված հիմնականում օբյեկտիվ և շատ քիչ սուբյեկտիվ պատճառներով, իշխանությունները չկարողացան շատ մեծ ձեռքբերումներ ունենալ սոցիալ–տնտեսական ոլորտներում»,–«Փաստ»–ի հետ զրույցում նշեց քաղաքագետը` հավելելով, որ թավշյա հեղափոխությունից շատ կարճ ժամանակ է անցել, և իշխանություններն այլ բան չունեն ասելու, քան այժմ իրականացվող գործողություններն են: «Խոսքը կոռումպացված, օրինախախտ անձանց ձերբակալումներն են, կալանավորումները, և այդ ամենը հասարակությանը ներկայացնելը: Հիմա Նիկոլ Փաշինյանն այդ առումով ուզում է, այսպես ասած, բանակցել ժողովրդի հետ և ընտրել է վերոնշյալ ֆորմատը: Ըստ իս, սակայն, հանրահավաքային ֆորմատները, որոնք ավելի ընդունելի էին հեղափոխությունից առաջ և դրանից շատ կարճ ժամանակ հետո, հիմա այդքան էլ արդիական և կարևոր չեն: Բացի այդ` հեղափոխությունից հետո եկած իշխանությունը պետք է հաշվետու լինի ամբողջ հասարակությանը, նաև` մայրաքաղաքից դուրս: Ինձ համար այսպիսի հանրահավաքային ֆորմատով, միայն մայրաքաղաքում ժողովրդի հետ շփվելն ընդունելի չէ: Հաշվետվությունը ոչ թե հանրահավաքային, այլ մի փոքր այլ ֆորմատով պետք է լիներ»,–ընդգծեց նա»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի շուրջ նոր աղմուկ է հասունանում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած խոսակցությունների` երկու օր առաջ Վրաստանում ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան. նա Վրաստանում 5000 դոլարով ձեռք է բերել մեքենա: Սակայն Վրաստանի իրավապահները ձերբակալել են կեղծ թղթադրամների կասկածանքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել հենց Վարդան Ղուկասյանից: «Տարօրինակ բաներ եք ասում, տենց բաներ չկա, զարմանալի մարդիկ եք, քնից ինչ-որ բաներ եք տեսնում իմ վրա, չկա տենց բաներ»: Միայն թե, նկատենք, որ Ղուկասյանի ձայնը երեկ բավական տխուր էր, նա իր ոճի մեջ չփորձեց անգամ լրագրողներին մեղադրել իբր սուտ լուրեր տարածելու մեջ:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ընթացիկ տարվա վեց ամսվա կտրվածքով Պետեկամուտների կոմիտեն առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրել է 445 միլիարդ դրամ հարկ, որը կազմում է ընդհանուր հարկային մուտքերի 68.6 տոկոսը։ Պետեկամուտների կոմիտեն այս տարվա վեց ամիսներին, նախորդի համեմատ, ընդհանուր հարկերի մասով ավելի է հավաքագրել 15.7 տոկոս, խոշորների մասով աճը 17.7 տոկոս է: Համաձայն ՊԵԿ տվյալների՝ տասը ամենախոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը 2018–ի առաջին կիսամյակում վճարել է 24.6 միլիարդ դրամ հարկ:  Սա բավական հետաքրքիր տվյալ է, քանի որ անցած տարվա նույն ժամանակահատվածում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» հինգերորդն է եղել՝ ընդամենը 9.7 մլրդ դրամով: Ավելին, 2017 թվականը ևս այս կազմակերպությունը «փակել» է հինգերորդ հորիզոնականում: Ընդ որում, ամբողջ անցած տարվա ընթացքում ավելի քիչ են հարկ վճարել՝ 18.67 մլրդ, քան այս տարվա միայն վեց ամիսների ընթացքում:


Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով երկրորդը «Գազպրոմ Արմենիան»–ն է, որը գրեթե միշտ առաջինն է եղել խոշոր հարկատուների ցանկում: «Գազպրոմ Արմենիան» անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4 մլրդ դրամով պակաս է հարկ վճարել՝ 20.7 միլիարդ դրամ մոտ 24.47 մլրդ դրամի դիմաց: Ընդհանրապես, տասնյակում գրեթե նույն կազմակերպություններն են, սակայն զբաղեցրած տեղերի ու վճարումների փոփոխությամբ: «Գրանդ Տոբակոն» ավելացրել է վճարած հարկերի չափը՝ 16.6 միլիարդ դրամ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 14.6 մլրդ–ի համեմատ, սակայն այս անգամ ոչ թե երկրորդ, այլ երրորդ տեղում են՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» առաջատար դառնալու արդյունքում:


Դիրքերը զգալիորեն զիջել է Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Եթե 2017թ. առաջին կիսամյակում ՀԷՑ–ը 11.8 մլրդ դրամով երրորդ խոշոր հարկատուն էր, ապա այս տարի ընդամենը իններորդն է՝ գրեթե կիսով չափ պակաս հարկերով՝ 6.5 մլրդ: Չորրորդ տեղից յոթերորդ հորիզոնական է իջել Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը»՝ 7.6 միլիարդ դրամով: Անցած տարվա առաջին կիսամյակում այս կազմակերպությունը վճարել էր 11.2 մլրդ դրամ, այսինքն՝ այս տարի մոտ 5 մլրդ դրամ պակաս են հարկ վճարել: Ուշագրավ է, որ օրերս ՊԵԿ–ը հայտարարեց, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ–ին առաջադրվել է 5.2 միլիարդ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն, որն, ի դեպ, արդեն վերականգնվել է: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը բարելավել է դիրքերը երկու աստիճանով՝ բարձրանալով չորրորդ հորիզոնական, թեկուզ վճարած հարկերի տարբերությունը շատ մեծ չէ. 8.16 մլրդ անցած տարի, 8.8 միլիարդ դրամ՝ այս տարի: Լավագույն տասնյակում են նաև «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը»՝ 8.16 միլիարդ դրամ, «Ֆիլլիպ Մորիս Արմենիան»՝ 8.15 միլիարդ դրամ, «Ջեյ Թի Այ Արմենիան»՝ 7 միլիարդ դրամ, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»՝ 5.8 միլիարդ դրամ: 

Յուրի Խաչատուրովը պարտավորվել է ներկայանալ ՀՔԾ հրավեր ստանալու դեպքում
Հաջորդ նորություն next
 Գերմանիայում ՀՀ դեսպանը բողոքել է Ռուսաստանից և գովել Եվրամիությանը
16.04.2024
Գերմանիայում ՀՀ դեսպանը բողոքել է Ռուսաստանից և գովել Եվրամիությանը

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel