28.03.2024
Փորձագետ. Երևանը հետաքրքրված է պահպանել ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Խաչատուրովի փոխարեն ՀՀ-ն առաջարկել է Վաղարշակ Հարությունյանին. աղբյուր

ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարեն ցանկություն են հայտնել առաջադրել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար (1999-2000թթ.) Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է 168 ժամը:


Հիշեցնենք, որ Հարությունյանը 1992-94 թվականներին ԱՊՀ միավորված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալն էր, իսկ 1994-99 թվականներին՝ ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական համագործակցության համադրման շտաբի պետի տեղակալը և ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը:


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը): Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։ Հայաստանն այժմ սկսել է Խաչատուրովին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու գործընթացը: Երեւանը նաեւ առաջարկել է գործընկեր պետություններին սկսել գլխավոր քարտուղարին փոխելու գործընփաց:


Թերթի տվյալներով, ՀՀ իշխանությունները Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը դիտարկելով՝ փորձում են սիրաշահել ռուսական կողմին՝ հաշվի առնելով Հարությունյանի փորձառությունը, անցած պրոֆեսիոնալ ճանապարհը և ռուսական կողմի՝ նրա նկատմամբ դրական վերաբերմունքը։


Միեւյնույն ժամանակ թերթի աղբյուրների հավաստմամբ, սակայն, Հարությունյանը մերժել է առաջարկը՝ ասելով, որ նա այդ «խաղը չի խաղում»։ 


VERELQ-ի տվյալներով այժմ Հարությունյանը Հայաստանում չէ, նա արձակուրդում է եւ չի պատասխանում հեռախոսազանգերին։ 


Ի դեպ, Հարությունյանը գործուն մասնակցություն է ունեցել նաև ԱՊՀ «Համատեղ անվտանգության պայմանագրի» համակարգի ձևավորման, հայ-ռուսական ռազմատեխնիկական ու ռազմաքաղաքական հարաբերությունների հաստատման, ՀՀ հակաօդային պաշտպանության համակարգի հզորացման, ՌԴ-ում ՀՀ ԶՈՒ սպայական կադրերի պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության 1994 թվականին կնքված զինադադարի պայմանագրի կազմման, ստորագրման ընթացակարգի աշխատանքներում: Հարությունյանը մասնակցել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին:

Մնացականյանը ՌԴ պաշտպանության փոխնախարարի հետ խոսել է ռազմատեխնիկական համագործակցությունից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար