28.03.2024
ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

«Նա իմ սիրեկանը չէ». Մակրոնի «Աքիլեսյան գարշապարը» կարող է կործանել նրա կարիերան

Ֆրանսիայում սկանդալ է հասունացել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ու նրա աշխատակիցներից մեկի շուրջ՝ դառնալով 40-ամյա ղեկավարի պաշտոնավարման ընթացքում ամենալուրջ փորձությունը:


Ինչպես նշում է vz.ru-ն՝ ֆրանսիական լրատվամիջոցներին հղումով, սկանդալը կապված է Մակրոնի համար  համարվող գաղտնիքի հետ ու վերաբերում է նրա սեռական կողմնորոշմանը:


Ֆրանսիայում արդեն տևական ժամանակ քննարկվում է Մակրոնի և նրա անվտանգության հարցերով 26-ամյա խորհրդական Ալեքսանդր Բենալայի շուրջ սկանդալը: Հայտնի է, որ մարոկկացի երիտասարդը, որին կասկածում են Մակրոնի «սիրեկանը» լինելու համար, մայիսմեկյան հանրահավաքի ժամանակ ծեծել էր ցուցարարներին: Մակրոնը միջադեպից հետո ստանձնել էր կատարվածի պատասխանատվությունը՝ փաստացիորեն փրկելով իր աշխատակցին: Բացի այդ, նախագահը ոչ միայն չի պատժել Բենալային, այլև այլ պաշտոնի է նշանակել, գրում է tert.am-ը: 


«Բենալան ակնհայտորեն Մակրոնի ֆավորիտն է: Նա իր պաշտոնական դիրքին անհամապատասխան աշխատավարձ, անշարժ գույք, ժանդարմերիայի քաղաքացիական ռեզերվի փոխգնդապետի կոչում ու այլ արտոնություններ է ստացել»,- մանրամասնում է աղբյուրը՝ հավելելով, որ այժմ նրա գործի հետաքննությամբ զբաղվում է դատախազությունն ու խորհրդարանական հատուկ հանձնաժողովը:


Ընդդիմությունը Բենալայի գործն անվանում է «պետական», քանի որ նախագահն իմացել է ցուցարարների ծեծի մասին, բայց սահանափակվել է մեղավորի՝ աշխատանքից ժամանակավոր հեռացմամբ ու, բացի այդ, տեղեկությունը չի փոխանցել դատախազությանը:


Ստեղծված իրավիճակում հուլիսի 31-ին խորհրդարանում քվեարկության են դրել Մակրոնի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, սակայն նախաձեռնությունը տապալվել է, քանի որ նախագահի կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում:


«Մակրոնի իրական «Աքիլեսյան գարշապարը» հայտնի է ամբողջ ֆրանսիական էլիտային»,-գրում է աղբյուրը՝ նկատելով, որ նախագահի միասեռական լինելու մասին խոսակցությունները կապված են նախևառաջ Բենալայի գործի հետ: Այդ մասին այնքան շատ է խոսվել, որ Մակրոնն անգամ ստիպված է եղել օրերս հրապարակայնորեն հերքել միասեռական լինելու մասին լուրը:


«Ալեքսանդր Բենալան երբեք հասանելիություն չի ունեցել միջուկային զենքի արձակման ծածկագրերին: Նա երբեք չի ապրել 300 քմ մակերեսով շքեղ բնակարանում: Նա երբեք չի ստացել 10.000 եվրո աշխատավարձ ու չի եղել իմ սիրեկանը»,- հայտարարել է նախագահը: 


Աղբյուրը հիշեցնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ֆրանսիական մամուլը գրել էր, որ Մակրոնը սիրային կապի մեջ է Radio France-ի ղեկավար Մաթյո Գալեի հետ:


«Եթե խոհանոցային բամբասանքների ժամանակ կամ անձնական նամակով ձեզ հայտնեն, որ ես երկակի կյանք եմ վարում ու հանդիպում եմ Մաթյո Գալեի կամ էլի ինչ-որ մեկի հետ, ապա դա իմ հոլոգրամն է, այլ ոչ թե ես»,-արդարացել էր Ֆրանսիայի նախագահը:


«Սակայն խնդիրն այն է, որ Մակրոնին չեն հավատում: Ասում են, որ «ակնհայտի» հերքման համար նրան չեն սիրում անգամ Փարիզի «երկնագույն շրջանակներում»: Այժմ խնդիրն այն չէ, թե արդյոք նախագահը միասեռական է, թե ոչ: Խնդիրն այն է, որ Մակրոնը չէր ընտրվի նախագահի պաշտոնում, եթե ներկայանար որպես բացահայտ միասեռական. ֆրանսիացիների մեծամասնությունը դեռևս հավատարիմ է ավանդական ընտանեկան արժեքներին:


Այդ պատճառով էլ Մակրոնն ընտրություններին մասնակցում էր որպես օրինակելի ընտանիք կազմած թեկնածու: Բացի այդ, այն հանգամանքը, որ երիտասարդ, բարետես թեկնածուն ամուսնացած է իրենից 24 տարով մեծ կնոջ հետ, դրական իմիջ ստեղծեց Մակրոնի շուրջ:


Այնուհանդերձ՝ եթե պարզվի, որ միասեռականության շուրջ խոսակցությունները համապատասխանում են իրականությանը և որ նախագահը խաբել է շարքային ֆրանսիացիներին, ապա նրան չի հաջողվի վերընտրվել 2022թ. կայանալիք ընտրություններում: Սակայն չի բացառվում, որ ֆրանսիական էլիտայի ազդեցիկ կլանները, որոնք աջակցում են Մակրոնին, ամեն ինչ կանեն նախագահի ինտիմ գաղտնիքի պահման համար, որպեսզի նրա իշխանությանը վտանգ չսպառնա ու ազգայնական Մարին լը Պենը հաջորդ ընտրություններում չհաղթի»,-եզրափակում է vz.ru-ն:

Խաչատուրովին արգելված չէ լքել Հայաստանի տարածքը. ՀՔԾ-ի հայտարարությունը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար