28.03.2024
Սոցաջակցության Ստեփանավանի գործակալությունում չարաշահումների գործով մեղադրվում է 9 անձ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փաշինյանը իր վարչապետության 100 օրը կամփոփի հանրահավաքի ընթացքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վարչապետության 100 օրվա առթիվ օգոստոսի 17-ին 18:30-ին Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք է հրավիրում։ Այս մասին նա հայտարարեց այսօր ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով:


"Ուզում եմ, որ մենք նորից շփվելու հնարավորություն ունենանք, կարծում եմ։ Կարծում եմ՝ պետք է կարեւոր խոսակցություն ունենալ այն մասին, թե ՀՀ-ում ինչ է տեղի ունեցել վերջին 100 օրվա ընթացքում եւ ինչ է տեղի ունենալու հետո, ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը Հայաստանում թռիչքաձեւ ապահովելու համար եւ կոնկրետ ինչ քայլերով ենք պատրաստվում այդ զարգացումն ապահովել:


Ինչ հնարավորություններ, ինչ մարտահրավերներ կան եւ ինչպես եք կարողանալու այդ ամենի հետ գործ ունենալ, այդ բոլոր հնարավորություններն օգտագործել, մարտահրավերները կառավարել եւ ընդհանրապես խոսել այսօրվա Հայաստանի մասին, խոսել երեկվա Հայաստանի մասին եւ խոսել վաղվա Հայաստանի մասին", - ասել է վարչապետը:


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրահավաքը չափազանց կարևոր իրադարձություն է: Նա նշեց, որ կարծում է՝ յուրաքանչյուրի մասնակցությունը շատ կարևոր է՝ ապագայի կայուն հիմքերը դնելու համար, և արդեն գործնականում ՀՀ-ի զարգացման մեկնարկը տալու և այն խնդիրների մասին խոսելու համար, որի հետ այս ընթացքում ՀՀ նոր կառավարությունը բախվել է:


«Ուրախ եմ, որ Ձեզ հետ հանդիպելու հնարավորություն է լինելու այն հրապարակում, որտեղ միասին իրականացրինք սիրո և համերաշխության հեղափոխությունը»,- ասաց նա՝ բոլորին օգոստոսի 17-ին կրկին հրավիրելով Հանրապետության հրապարակ,-հանդիպման ֆորմալ առիթը իմ ընտրվելու հարյուր օրն է, իսկ ընդհանուր առմամբ մեր խոսակցության առիթը լինելու է մեր երկրի այսօրը և վաղվա ապագան, որը կարծում եմ՝ չեք կասկածում, որ լինելու է փառավոր և հաղթական», - ասել է վարչապետը:


«Ալեքս հոլդինգ» ընկերությունում 5,2 միլիարդ դրամի խախտում է բացահայտվել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար