29.03.2024
Ղարաբաղյան գործընթացը խորը փակուղում է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Քայլերը հակասում են խոսքերին. Լավրովն արձագանքել է ՀՀ նախկին պաշտոնյաների հետապնդումներին

Հայաստանի իշխանությունների քայլերը հակասում են ավելի վաղ արված այն պնդումներին, որ «թավշյա հեղափոխությունից» հետո նախկին իշխանությունների հանդեպ հետապնդումներ չեն լինելու։


Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ՀՀ-ում "Մարտի 1"-ի գործի շրջանակում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամ քրեական գործեր հարուցելու եւ կալանավորելու փաստին: Այդ պաշտոնյաների թվում են ՀՀ նախկին նախագահ Ռբոերտ Քոչարյանը եւ ներկայումս ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որն այն ժամանակ ՊՆ-ի Երեւանի կայազորի հրամանատարն էր: Նրանք մեղադրվում են մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու համար: 


Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, Լավրովը հույս է հայտնել, որ իրավիճակը կլուծվի կառուցողական ճանապարհով։ «Ռուսաստանը՝ որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է հայկական պետության կայունությամբ։ Հետևաբար, այնտեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։


Ըստ նրա՝ ՀՀ-ում հեղափոխությունից հետո «Մոսկվայում մեծ գոհունակությամբ արձանագրում էին, որ առկա ճգնաժամի լուծումը գտնվեց կոմպրոմիսի արդյունքում», մինչդեռ վերջին օրերի իրադարձությունները «փչացնում են դրական տրամադրվածությունն ու հակասում նոր իշխանությունների՝ ավելի վաղ իրականացրած հայտարարություններին»։


Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է երկու ամսով:


2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի և ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ:

Վրաստանում նախագահական ընտրությունները հոկտեմբերի 28-ին կանցկացվեն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար