Իրանցիները չեն հանձնվի Վաշինգտոնի սպառնալիքների դիմաց. Վենդի Շերման

ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալն ասել է. «Իրանցիները չեն հանձնվի Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցների դիմաց»:


Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ Վենդի Շերմանն ասել է. «Իրանցիներն օժտված են դիմադրության մշակույթով և ճնշումների ներքո իրենց իրավունքների նվազագույն զիջումը հանձնվել են համարում»:


«Թրամփի դիվանագիտության մեթոդն այն է, որ նախ սպառնալիքով գրոհում է և ապա ասում է, որ եկեք երկխոսությամբ համաձայնության հանգենք»,-հայտարարեցլ էՇերմանը, քննադատելով Իրանի հանդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնորոշումները:


«Թրամփի ամենաթույլ կետն այն է, որ նա չունի հստակ քաղաքականություն ու հետևողականություն, որպեսզի դրա արդյունքում բանավոր պայմանավորվածությունները վերածվեն պարտադիր բնույթ կրող միջազգային պայմանագրերի», - հայտարարել է Շերմանը:


ԱՄՆ նախկին պետքարտուղար Վենդի Շերմանն ավելի վաղ «Էն Բի Սի» հեռուստակայանին տված հարցազրույցում անդրադառնալով Իրանի դեմ այդ երկրի նախագահի վերջին սպառնալիքներին, նշել էր, որ դա Դոնալդ Թրամփի թուլության նշանն է, իսկ իրանցիները չեն հանձնվելու:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...