Թրամփը կարող է ԱՄՆ-ն դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից. Մաքքեյնն առաջարկել է արգելք դնել

392

Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնն առաջարկել է օրենսդրության սահմաններում արգելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկիրը դուրս բերել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմից:


Պորտալի տվյալներով՝ Մաքքեյնն ԱՄՆ սենատ է ներկայացրել օրինագիծ, համաձայն որի՝ Վաշինգտոնը չի կարող դուրս գալ ՆԱՏՕ-ի կազմից, եթե Կոնգրեսը համապատասխան որոշում չկայացնի:


Մաքքեյնի՝ նման օրինագիծ ներկայացնելու պատճառն այն է, որ սենատորի կարծիքով՝ ԱՄՆ նախագահը «շատ տգեղ» է վարվել ՆԱՏՕ-ի շրջանակում ԱՄՆ-ի դաշնակից պետությունների հետ:


Մաքքեյնը վստահ է, որ հենց ՆԱՏՕ-ի շնորհիվ է, որ Միացյալ Նահանգները հաջողակ ու ապահով երկիր է:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...