19.03.2024
Պուտինի հետ շփումներն ավելի հեշտ ու հաճելի էին, քան ինձ թվում էր․ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Պատրաստ եմ դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ․ Փաշինյան

Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ եւ որ հայկական կողմից Թուրքիայի հետ սահմանը երբեք փակ չի եղել: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al-Jazeera հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում։


Փաշինյանը «Talk to Al Jazeera» ծրագրի շրջանակում անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխության գործընթացին ու դրա հետեւանքներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Թուրքիայի հետ փակ սահմաններին: Ինչպես հայտնում է, Asbares.com-ը, անգլալեզու հարցազրույցը կհեռարձակվի հուլիսի 28-ին:


Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, Փաշինյանը նշել է, որ պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:


ՀՀ վարչապետի խոսքով, Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ եւ որ հայկական կողմից Թուրքիայի հետ սահմանը երբեք փակ չի եղել:


Նա Al-Jazeera-ի լրագրող Ռոբին Ֆորեսթիեր-Ուոքերին պատմել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո իշխանությունը երաշխավորում է բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը, բիզնեսի ոլորտում հավասար պայմանների ապահովումը: Փաշինյանը հայտարարել , որ ովքեր ցանկանում են բիզնես վարել Հայաստանում, կարող են առանց մտահոգության դա անել, որովհետեւ իր կառավարությունը երաշխավորում է ցանկացած ներդրման անվտանգություն:

Հայաստանում 102-րդ ռազմակայանի առկայությունը բխում է մեր ազգային շահերից. Փաշինյան
Հաջորդ նորություն next