28.03.2024
Մինգեչաուրը թիրախում․ կարող ենք կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը․ Մնացականյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Արցախի բանակում մահվան դեպքերը 40 տոկոսով նվազել են․ Լեւոն Մնացականյան

Արցախի բանակում մահվան դեպքերը 40 տոկոսով նվազել են։ Այս մասին հուլիսի 24-ին Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:


«Բանակում մահվան դեպքերը շուրջ 40 տոկոսով նվազել են, թվեր չեմ կարող հրապարակել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ամեն ինչ արվում է միջանձնային հարաբերությունների պատճառով տեղի ունեցող դեպքերը բացառելու համար:


Նա նաեւ խոսեց առաջնագծում կատարվող ինժեներական աշխատանքների ու դիրքերի բարեկարգման մասին՝ հատկապես ապրիլյան ռազմական բախումներից հետո։


«Ապրիլյան պատերազմից առաջ էլ են աշխատանքներ տարվել դիրքերում կահավորման ուղղությամբ»,- ասաց նա։


«Միգուցե բավարար չեն, պարզապես ապրիլյան պատերազմից հետո ավելի լայնամասշտաբ աշխատանքներ պետք է տարվեն։ 2015 թվականից, ինչ ես եկել եմ պաշտպանության նախարար, կահավորման աշխատանքներ են տարվում»,- ընդգծեց Լեւոն Մնացականյանը:

Խուսափելով քաղաքական հետապնդումներից՝ Թուրքիայի քաղաքացին հատել է ՀՀ սահմանը․ ՀՔԱՎ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար