29.03.2024
Չավուշօղլուն Ադրբեջան կայցելի հուլիսի 24-ին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իտալիայում բողոքում են ադրբեջանական գազամուղի դեմ

Իտալական Լեչե գավառում բողոքիհերթական ակցիան է տեղի ունեցել ադրբեջանական գազամուղի շինարարության դեմ: Ակցիայից հետո իտալական Մելադունիո քաղաքի քաղաքապետ Մարկո Փոթթին հայտարարել է, որ վստահ է, որ TAP գազատարի շինարարությունը, որով ադրբեջանական գազն առաքվելու է Եվրոպա, կասեցվելու է:


Նա ասել է, որ իրեն դրանում հավաստիացրել են իշխող կոալիցիայի անդամ հանդիսացող «5 աստղ» կուսակցության ներկայացուցիչները: Նա ասել է, թե կուսակցությունն ուշադիր հետևում է զարգացումներին և շատ մտահոգված է, որ գազատարի շինարարությունը կարող է վնասել շրջակա միջավայրին:


Փոթթին համարում է, որ TAP գազատարի շինարարության հարցը դեռ վերջնական լուծված չէ՝ բնապահպանական խնդիրների և դատական հայցերի պատճառով, իսկ «5 աստղ» կուսակցության ներկայացուցիչները ևս խոսում են շինարարության հնարավոր կասեցման մասին, գրում է Haqqin.az-ը:


Մելադունիոյի քաղաքապետը նաև նշել է, որ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան չի պատասխանել հարավային գավառների քաղաքների ղեկավարների հավաքական նամակին: Սակայն, Ադրբեջան այցի ժամանակ Մատարելան հայտարարել է, որ գազամուղի շինարարությունն ավարտին կհասցվի և շահագործման կհանձնվի:

Հայաստանը պատրաստ է պատերազմի եւ վճռական պատժիչ գործողությունների. Տոնոյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար