Չավուշօղլուն Ադրբեջան կայցելի հուլիսի 24-ին

150

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջան կայցելի հուլիսի 24-ին:


Նշվում է, որ Բաքու մեկօրյա այցի ժամանակ Չավուշօղլուն հանդիպում կունենա իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի ու մի շարք այլ պաշտոնյաների հետ։


Հանդիպումների օրակարգի մասին մանրամասներ չեն հրապարակվում։ Հայտնի է միայն, որ քննարկումների ժամանակ կբարձրացվեն երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային մի շարք խնդիրներին առնչվող հարցեր։

Տպել

Թեմայի այլ նորություններ