Արամ Թամազյանը դիմում է գրել եւ հեռացել ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից

250

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արամ Թամազյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Արամ Թամազյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։


Արամ Թամազյանը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2014 թ. սեպտեմբերի 12-ին։


Արամ Թամազյանը 2001-2004 թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։ 1996-2001 թթ.-եղել է Երևան քաղաքի դատախազը։


2005թ. նշանն ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Իրականացրել է գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության, պետական շահերի պաշտպանության վարչության, ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի և այդ բնագավառների աշխատանքների համակարգումը։ Դատախազության որակավորման հանձնաժողովի նախագահ։

Տպել

Թեմայի այլ նորություններ