29.03.2024
Սևանա լճի շրջակայքում տարածքներ վարձակալած օբյեկտների պայմանագրերը կվերանայեն
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վրաց իշխանություններն ընդառաջեցին հայ վարորդներին. լիազորագիր այժմ չեն պահանջի

Վրաստանի իշխանությունները զբոսաշրջային այս ժամանակահատվածում ընդառաջել են հայ վարորդներին և լիազորագիր չեն պահանջի: Այս մասին ասված է Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ:  


«Կապված զբոսաշրջային ժամանակահատվածի հետ, վրացական իշխանությունները որոշում են կայացրել ընդառաջել եւ մինչեւ վերոնշյալ ժամանակահատվածի ավարտը սահմանին լիազորագիր չպահանջել այն վարորդներից, որոնք սահմանը հատում են իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով»։


Հիշեցնենք, Վրաստանում ՀՀ դեսպանությունը հուլիսի 11-ին հայտարարություն էր տարածել, որ այն վարորդները, ովքեր Վրաստանի սահմանը հատում են իրենց վրա չգրանցված տրանսպորտային միջոցով, պետք է լիազորագիր ներկայացնեն։ Սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից եղան մեկնաբանություններ, որ դա իրականությանը չի համապատասխանում և սահմանին լիազորագիր չեն պահանջում։ Ավելի ուշ Վրաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Վրաստանում գործող օրենքը, ըստ որի այլ անձի մեքենայով սահմանը հատել փորձող վարորդը պետք է լիազորագիր ներկայացնի։

Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցով փաստաբանները դիմել են ՄԻԵԴ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար