29.03.2024
Կաթողիկոսի կյանքին վտանգ է սպառնում․ Տեր Վահրամ քահանա Մելիքյան (ԼՐԱՑՎԱԾ)
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին պետք չէ ո’չ թերագնահատել, ո’չ գերագնահատել. Փաշինյանը

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին պետք չէ ո’չ թերագնահատել, ո’չ էլ գերագնահատել, այդ թվում նաև Արցախի հետ շփման գծում։ Այս մասին Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ ռազմա-քաղաքական իրավիճակը լարված է, ինչը պայմանավորված է Ադրբեջանից հնչող ագրեսիվ հայտարարությունների օրեցօր ավելացմամբ: ՀՀ զինված ուժերին հրահանգվել է լինել ծայրահեղ զգոն ու պատրաստ Ադրբեջանի ցանկացած պրովոկացիայի։

«Շփման գծի երկայնքով ունենք ադրբեջանական ստորաբաժանումների կուտակումներ, այդպիսի իրավիճակ ունեինք Ապրիլյան պատերազմից առաջ։ Ունենք նաև Ադրբեջանի ապակառուցողական գործողություններ Նախիջևանի ուղղությամբ ։ Բոլոր այս իրավիճակներում պետք է մեր շահերը հետևողականորեն պաշտպանենք»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, ինքը հասկացել է, որ Ալիևն ունի ներքաղաքական խնդիրներ ու գուցե մտավախություններ, որ իր ժողովուրդն էլ կարող է ոգևորվել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների հաջողությունից ու քաղաքական գործընթացներ սկսել՝ ընդդեմ կոռուպցիայի և հանուն ժողովրդավարության։ Հետևաբար, նաև այս պատճառով է ասում, որ ցանկացած ագրեսիվ գործողություն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև ժողովրդավարության դեմ։

«Մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պաշտպանվելու ու հակահարված տալու»,- կրկնել է նա:

Վարչապետը նաև ընդգծել է, որ տեսնում է հայության շատ մեծ համախմում`և’ Հայաստանում, և’ Արցախում, և’ Սփյուռքում և ադրբեջանական որևէ սադրանքի դեպքում համազգային համախմբում անշուշտ կապահովվի, բոլոր ռեսուրսները կներդրվեն հայրենիքի պաշտպանության գործում։


 

ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հանդիպել են Գարեգին Բ-ի հետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար