29.03.2024
ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Իրանից նավթ գնող երկրների նկատմամբ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանը Սիրիա է ուղարկում 94 տոննա մարդասիրական օգնություն

ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) համատեղ ջանքերով, հուլիսի 12-ից Սիրիայի Արաբական Հանրապետություն է ուղարկվում 94 տոննա մարդասիրական օգնություն՝ սննդի տեսքով (ձեթ, բրինձ և հնդկաձավար)։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:


Մարդասիրական բեռը Սիրիայի Լաթակիա է տեղափոխվում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հայկական կողմի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանի և ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Արտակ Ղազարյանի ուղեկցությամբ:


Սիրիայում բեռը կընդունի և երկրում ճգնաժամի հետևանքով տուժած բնակչությանը կբաշխի Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկեր ազգային ընկերությունը՝ Սիրիայի Կարմիր մահիկը։ Մարդասիրական օգնության 30 տոննան կբաշխվի Հալեպում՝ Հայոց Բերիոյ թեմի առաջնորդության միջոցով։


Բեռի տեղափոխումը Երևանից Սիրիայի Արաբական Հանրապետություն իրականացվելու է ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով, որը ս/թ հուլիսի 11-13-ն այդ նպատակով կիրականցնի 3 թռիչք:

Իրանի առաջնորդի խորհրդականը նշել է Սիրիայից և Իրաքից զինվորականների հեռանալու պայմանները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար