Bank of America. Ռուսաստանն ունի աշխարհի ամենահզոր տնտեսությունը

382

GEM-10 վարկանիշի համաձայն, Ռուսաստանի տնտեսությունը ճանաչվել է աշխարհում ամենաhզորը: Այդ մասին վկայում է Bank of America Merrill Lynch-ի զեկույցը, որը նվիրված է աշխարհի զարգացող 68 երկրներին, հայտնում է «Известия» թերթը:

Բանկի փորձագետների կարծիքով` Ռուսաստանի պարտքի մակարդակը զգալիորեն նվազել է, իսկ Չինաստանում, օրինակ, այն աճել է, որի արդյունքում երկիրն այս վարկանիշի երրորդ տեղում է:

«Ռուսաստանր զարգացող խոշոր երկրների շարքում ունի արտաքին իրացվելիության, ընթացիկ հաշվի և բյուջեի հաշվեկշռի ամենաուժեղ ցուցանիշները, նաև արտաքին պարտքի ամենացածր մակարդակը», - ասվում է փաստաթղթում:

Տպել

Թեմայի այլ նորություններ