Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը 2018-ին աճել է

519

2018 թվականի հունվար-մայիս ամիսներին Արցախ է այցելել 8654 օտարերկրյա զբոսաշրջիկ:


Ըստ պաշտոնական վիճակագրության, զբոսաշրջիկների թիվը 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 102 տոկոսով կամ 4362-ով: Ընդ որում, զբոսաշրջիկների թիվն աճել է նաև առանձին ամիսների համեմատությամբ (180%, 225%, 19%, 14%, 146% կամ 396, 744, 99, 172, 2951 մարդ՝ համապատասխանաբար):

Նշենք, որ այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետության տարածքում գործում են 53 հյուրանոցային տնտեսության օբյեկտ` 1475 մահճակալ-տեղով:

Տպել

Թեմայի այլ նորություններ