Ժամանակակից պատմությունը հարուստ է ԱՄՆ-ի դեսպանատների անօրինական աշխատանքներով. Ղասեմի

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն, արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի Իրանի դեմ հնչեցրած հայտարարությանն, ասել է, որ Իրանի դիվանագիտական աշխատանքների դեմ մեղադրանքներ ներկայացնելն ԱՄՆ-ի կողմից Թեհրանի արտաքին հարաբերությունների խաթարմանն ուղղված մեկ այլ ջանք է:


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի դեսպանատներին մեղադրել է հյուրընկալ երկրների ներքին հարցերին միջամտելու մեջ:


ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին  նշել է, որ այս մեղադրանքը հնչում է այն պայմաններում, երբ տարբեր աղբյուրներում ԱՄՆ-ի դեսպանատների դիվանագետի անվան տակ թաքնված զինվորական ու անվտանգության պաշտոնյաների միջոցով հետախուզական ու խափանարարական աշխատանքների իրականացման մասին բազմաթիվ ապացույցներ են հիշատակված:


«Ժամանակակից պատմությունը հարուստ է հյուրընկալ երկրների արտաքին հարաբերությունների խաթարման և նրանց ներքին հարցերին միջամտելու ԱՄՆ-ի դեսպանատների անօրինական և միջազգային նորմերին ու օրենքներին հակասող աշխատանքներով»,- հայտարարել է Ղասեմին:


ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է. «ԻԻՀ դեսպանատները միջազգային կոնվենցիաների շրջանակներում և հյուրընկալ երկրների հետ բարեկամական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ են աշխատանք տանում»:

Տպել

Թեմայի այլ նորություններ