25.04.2024
Բաքուն ագրեսիվ քաղաքականություն է վարում տարածաշրջանում ժողովրդավարության դեմ․ Փաշինյան
prev Նախորդ նորություն

«Let’s do պաչիկ»․ հումորային իրավիճակ Փաշինյանի մասնակցությամբ Բրյուսելում

Հուլիսի 11-ին Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ավարտին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։


Նկարահանված կադրերում երեւում է, որ ֆրանսիացի պաշտոնյաների հետ շփումների ընթացքում Նիկոլ Փաշինյանը նրանցից մեկին առաջարկել է` «Let’s do պաչիկ»։ Ավելի ուշ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է հանդիպումից հետո համացանցում տարածված տեսանյութն ու, ինչպես ինքն է գրում` «Let’s do պաչիկ»–ի պատմությունը։


Փաշինյանը նշում է, որ Ֆրանսիայի նախագահն իրեն ներկայացրել է իր թիմի հայազգի անդամին: «Իմ հարցրին՝ հայերեն խոսու՞մ եք, Մակրոնի հայազգի աշխատակիցն ասաց՝ ոչ, միակ հայերեն բառը, որ գիտեմ՝ «պաչիկ»-ն է: Ես էլ ասացի. let’s do պաչիկ», – գրում է Փաշինյանը։



Նշենք, որ Հայաստանի վարչապետի այս հումորին ներկաները բավական բուռն արձագանքեցին` ըստ արժանվույն գնահատելով այն։


Հիշեցնենք, որ հուլիսի 11-13-ը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է։ Այնտեղ նա կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների հետ, Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։


Նախանշված է նաև վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ:

Ճանաչողական հանդիպում․ բանակցային գործընթացն այլընտրանք չունի՞
Հաջորդ նորություն next