Ադրբեջանը և Իսրայելը համատեղ նոր տեսակի անօդաչուներ կարտադրեն

268

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը և իսրայելական Aeronautics ընկերությունը նոր տեսակի անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը, հաղորդում է Minval.az-ը:


Աղբյուրը մանրամասնում է, որ փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության փոխնախարար Յահյա Մուսաևի և Aeronautics ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Յեդիդիա Յաարինի հանդիպման ժամանակ:


Նշվում է, որ կողմերն ընդգծել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր արտադրող AZAD Systems համատեղ ձեռնարկության բարեհաջող աշխատանքը:

Տպել

Թեմայի այլ նորություններ