Հայաստանը ՀԱՊԿ-ում ներկայացրել է իրավիճակը Նախիջևանի սահմանին

409

ՀԱՊԿ-ի քարտուղարությունում տեղի է ունեցել կազմակերպության Մշտական խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ-պետությունների  մշտական և լիազորված ներկայացուցիչները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալները:   


Ինչպես հայտնում է կազմակերպության լրատվական բաժինը, ի թիվս այլ հարցերի, ՀԱՊԿ տեղեկատվության փոխանակման հարթակում, որը վերաբերում է անդամ-պետությունների անվտանգության հարցերին, ՀՀ մշտական ներկայացուցիչ Դավիդ Վիրաբյանը ՀԱՊԿ Մշտական խորհրդի անդամներին է ներկայացրել տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում առկա իրավիճակի մասին:


Հիշեցնենք, վերջին ամիսներին նկատվում է Ադրբեջանի ակտիվացում Նախիջևանի սահմանին: Ավելին, Ադրբեջանը հայտարարեց, թե շուրջ 11 հազար հեկտար հայկական տարածք է « գրավել», տեղակայել նոր դիրքեր, դրանց համար կառուցել 50 կմ ճանապարհ։ Մինչդեռ ինչպես հայտարարում է ՀՀ ՊՆ-ն, «Ադրբեջանի առաջխաղացումը բացառապես սեփական տարածքում է եղել»:


Ճիշտ է, ադրբեջանական զինուժի առաջխաղացումը սահմանային Արենի գյուղում մտավախության պատճառ է դարձել, քանի որ հակառակորդի զինուժն անզեն աչքով տեսանելի է այգիներից ու վարելահողերից, բայց ՀՀ  պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ Ադրբեջանի հրաձիգային զինատեսակները անհասանելի են հայկական գյուղերի համար:

Տպել

Թեմայի այլ նորություններ