29.03.2024
Բաքվին զենք մատակարարած սլովական ընկերության ղեկավարը խնդիրներ է ունենալու. ԵՀՄՖ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ֆրանսիան չի վերացրել Ադրբեջանին զենք վաճառելու մասով սահմանափակումները. դեսպանատուն

Ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվությունը, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասով սահմանափակումները, կեղծ է: Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:


Հիշեցնենք, նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, թե Փարիզը վերացրել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը, ինչի արդյունքում Ֆրանսիայի ռազմաարդյունաբերական ընկերությունները սկսել են մարքեթինգային աշխատանքները՝ Ադրբեջանի հետ համագործակցություն հաստատելու համար:


VERELQ-ի հետ զրույցում ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ եթե լուրը ֆրանսիական կողմից հաստատվի, ապա համապատասխան մարմինները այդ հարցով կզբաղվեն: Միևնույն ժամանակ նա հորդորեց շատ լուրջ ադրբեջանական կողմի լուրերին չվերաբերվել:

Հայաստանը ՀԱՊԿ-ում ներկայացրել է իրավիճակը Նախիջևանի սահմանին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար