Ֆանտաստիկայի ժանրից․ Գաբրիել Բալայանը՝ Իլհամ Ալիեւի հայտարարության մասին

274

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական գործընթացներում Բաքվի գործոնի ազդեցության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը բավականին համեստ է, ադրբեջանական ֆանտաստիկայի ֆոնին։


Այս մաիսն լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ մակնաբանելով Ալիևի ելույթ առ այն, որ Ադրբեջանն իր ներդրումն է ունեցել Հայաստանի իշխանափոխության հարցում։։


«Աշխարհում Ալիևի ասածն ընկալվում են որպես իրականությունից կտրված հայտարարություններ, և սա հերթականն է դրանց շարքից։ Իմ կարծիքով` դրան ինչ-որ լրջություն հաղորդելը և մեկնաբանելն անիմաստ է, որովհետև եթե հիշենք` որքան շատ են ֆանտաստիկայի ժանրից հայտարարություններ արվել, սա գուցե ավելի համեստ կթվա»,- ասաց նա։


Բալայանը նշեց, որ այս կապակցությամբ արտգործնախարարությունն ավելի մանրամասն հայտարարություն կանի։


Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ` հուլիսի 9-ին, կառավարության ընդլայնված նիստում ելույթ ունենալիս ասել է, որ Ադրբեջանն իր ներդրումն է ունեցել Հայաստանի իշխանափոխության հարցում։


«Ուզում եմ ասել, որ մեր դերը ևս կա Հայաստանում Սերժ Սարգսյանի ռեժիմը քաղաքական դաշտից վերացնելու հարցում։ Չեմ ուզում խոսել այդ մասին և ուռճացնել մեր դերը։ Կարող եմ միայն ասել, որ մեկուսացման քաղաքականությունը, որը մենք վարում ենք Հայաստանի նկատմամբ, արդարացնում է իրեն», — ասել է նա։


Հարևան նախագահը խոստացել է հետագայում ևս շարունակել Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...