Էրդողանը խոստացել է արժանի նախագահ լինել Թուրքիայի ողջ ժողովրդի համար

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստացել է արժանի նախագահ լինել Թուրքիայի ողջ ժողովրդի համար:
Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը Անկարայում նախագահական պալատի հրապարակում տեղի ունեցած պաշտոնական երդմնակալության արարողության ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:


«Ես կփորձեմ արժանի լինել 81 միլիոն ժողովրդի վստահությանը, այդ թվում` թուրքերի, ովքեր ինձ կողմ չեն քվեարկել: Այսօր մենք իրականացնում ենք նոր Թուրքիայի մեկնարկը: Ես հույս ունեմ, որ նախագահական կառավարման ձեւը կնպաստի երկրի հետագա զարգացմանը»,- ասել է նա:


Ըստ Էրդողանի՝ «Օսմանյան կայսրության անկումից հետո Թուրքիան առաջին անգամ պատմական ընտրություն է կատարել ոչ թե ճնշման կամ ռազմական հեղաշրջման ճանապարհով, այլ՝ թուրք ժողովրդի ազատ կամքի միջոցով»:


«Իր զարգացման նոր շրջանում երկիրը շեշտը դնելու է բոլոր ոլորտներում՝ ժողովրդավարությունից մինչեւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, տնտեսության եւ խոշոր ներդրումների ոլորտներ, առաջընթացի վրա: Թուրքիան կամրապնդի իր հզորությունը, կշարունակի զարգացնել արդյունաբերության եւ կպաշտպանի իր սահմանները», - նշել է Էրդողանը:

Տպել

Թեմայի այլ նորություններ