29.03.2024
Ալիեւը չի մասնակցի իր «եղբոր»՝ Էրդողանի երդմնակալությանը․ պատճառները հայտնի չեն
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Պնախարարի որոշումները նախագահի կողմից հաստատում չէին պահանջում․ Քոչարյանը՝ Մարտի 1-ի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով Մարտի 1-ի գործի շուրջ վերջին զարգացումների մասին Yerevan Yoday-ի հարցերին, անդրադարձել է 0038 գաղտնի հրամանին («ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»). նա ասել է, որ պաշտպանության նախարարի որոշումները «նախագահի կողմից հաստատում չէին պահանջում»:


«Դա ներքին փաստթաթուղթ է, և ձեռնարկած գործողությունները գտնվում են ՊՆ իրավասության տիրույթում: Ընդհանրապես, գործող Սահմանադրության համաձայն, գործադիր իշխանությունն էր ապահովում պաշտպանության և անվտանգության ոլորտում քաղաքականության իրականացումը, իսկ պաշտպանության նախարարի որոշումները նախագահի կողմից հաստատում չէին պահանջում: Զորանոցային վիճակի անցումը մարտական ստորաբաժանումների մարտունակության ամրապնդման նպատակով` բանակի համար սովորական մի բան է: Պարզապես անհեթեթ է մեղադրել նախարարին իր աշխատանքը հավուր պատշաճի կատարելու, կամ էլ այն բանի համար, թե այդ որոշմամբ ինչ-որ «փաստացի ռազմական դրություն» է մտցվել», - ասել է Քոչարյանը:


Նա հավելել է նաև, որ որքանով իրեն հայտնի է, «բանակային ստորաբաժանումները 2008 թվականի մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին»:


Ավելի վաղ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով հարցաքննության է կանչվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Գործով մեղադրյալ է ներգրավվել նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը:


Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ. նրա հանդեպ հետախուզում է հայտարարված։ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:


2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

Յուրի Խաչատուրովը խոստացել է Մարտի 1-ի գործով հարցաքննության ներկայանալ հուլիսի վերջին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար