Սիրիայի ՀՕՊ-ը Հոմսում իսրայելական օդանավ է խոցել

Սիրիայի հակաօդային պաշտպանությունը խոցել է օդանավ, որը հարձակվել էր Հոմս նահանգի «Թիֆոր» ավիաբազայի վրա, հաղորդում է SANA- ն:


Նշվում է, որ ինքնաթիռը պատկանում էր Իսրայելի օդուժին: Բացի այդ, ըստ գործակալության աղբյուրի, Սիրիայի օդային պաշտպանությունը կարողացել է ստիպել ավիաբազայից դուրս գալ հարձակում նախապատրաստող այլ օդանավերին:


Նշվում է, որ Իսրայելի օդուժի հարձակում է նախաձեռնել Դերա նահանգում ահաբեկչական խմբավորումների հարձակումների ֆոնին:

Տպել

Թեմայի այլ նորություններ