28.03.2024
Ճվ-Ճըվ Արոյի աները՝ «Գազի Կոլյան» ինքնասպան է եղել իրեն պարգեւատրած հրազենով
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փաշինյանն անտեսո՞ւմ է խորհրդարանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման հարցում. Աշոտյան

Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը կարեւորում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով՝ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը:


«Լրատվական աղմուկի և օրվա PR-ի մեջ հասարակության ուշադրությունից վրիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշումը 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված` Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով՝ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը», - նշում է պատգամավորն իր ֆեյսբուքյան գրառման մեջ:


Նրա խոսքով, այս որոշումը և սպասված էր, և ուշացած: Խնդրի կարևորության մասին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցն է ուղղել Աշոտյանը դեռ մայիսի 23-ին:


«Նշված համաձայնագիրը անցումային կարգավորումներով ուժի մեջ է մտել հունիսի 1-ից և մեկուկես ամիս անց նրանով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը վերջապես ձևավորվեց: Փոխվարչապետերից հանձնաժողովի ղեկավար է նշանակվել Մհեր Գրիգորյանը: Կարևորում եմ այս որոշումը թե գործնական, այն է՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը թղթերի տրցակից գործողությունների վերածելու, թե քաղաքական՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարելիք այցի նախաշեմին, տեսակետներից:


Ծանոթանալով հանձնաժողովի կազմին՝ զարմացա, որ ի տարբերություն նախորդ նման հանձնաժողովի, որը ղեկավարում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և որի կազմում Ազգային Ժողովից ներկայացված էի ես՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, այս անգամ խորհրդարանից որևէ մեկը ներգրավված չէ այս աշխատանքներում:


Ավելորդ չէ հիշեցնել, թե ինչպիսին է խորհրդարանի առաքելությունը այս համաձայնագրի արդյունավետ իրագործման մեջ՝


1. Ակնկալվող բազմաթիվ օրենսդրական փոփոխությունների քննարկում և ընդունում
2. Խորհրդարանական վերահսկողություն
3. ԵՄ-Հայաստան խորհրդարանական Գործընկերության հանձնաժողովի ստեղծում
4. Համաձայնագրի լիարժեք և արագ վավերացում և ազգային, և եվրոպական մակարդակներում:
5. Հանրային իրազեկում
6. Հասարակության ներգրավում


Հուսամ, ստեղծված վիճակը ոչ թե քաղաքական որոշման, այլ նախագիծը մշակող մարդկանց անփորձության և անուշադրության հետևանք է: Եթե այդպես է, ապա այն շտկելի է, եթե ոչ՝ ապա որդեգրված գործելաոճը միայն խաթարելու է արտաքին դաշտում միասնական գործելու կարևորությունը և ջլատելու է ներպետական ներուժը արտաքին քաղաքականության ասպարեզում», - ասված է նրա գրառման մեջ:

ԱԳՆ-ի նախկին շենքում Էռնեկյանը ցանկանում է բիզնես կենտրոն հիմնել. Արգենտինայի դեսպան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար