25.04.2024
Բակո Սահակյանը լիբանանյան գործարարի հետ քննարկել է Արցախում մի շարք ծրագրեր
prev Նախորդ նորություն

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը միայն կհետաձգի պատերազմը

Հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այդ մասին ասված է ՀՀ արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:


«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը»,- ասված է հաղորդագրության մեջ։


Նախիջևանյան սադրանքներից ու Բաքվի զորահանդեսում հնչեցրած ռազմատենչ հայտարարություններից հետո դժվար է ակնկալել որևէ դրական առաջընթաց կամ կառուցողական դիրքորոշում Ադրբեջանի կողմից այդ  հանդիպմանը, սակայն այն, անշուշտ, կարող է լիցքաթափել իրավիճակն առաջնագծում:


Ղարաբաղյան բանակցային գործընթացում Բաքուն որդեգրել է մաքսիմալիստական դիրքորոշում և ադրբեջանամետ լուծման բացակայության դեպքում սպառնում է հարցը լուծել ռազմական ճանապարհով: Միլիտարիզացիայի աստիճանն Ադրբեջանում հասել է առավելագույն մակարդակի` գնվել են նոր զինատեսակներ, զորքն անընդհատ պատրաստվում է պատերազմի, իսկ սահմանների երկայնքով նրանք դիմում են սադրանքների: Այս պայմաններում ՀՀ-ի նոր իշխանությունները չեն կարող գնալ զիջումների, քանի որ հասարակությունը դա չի ների` ապրիլյան պատերազմից հետո հայ հասարակությունում ղարաբաղյան հարցով շատ բան է փոխվել և դիրքորոշումները դարձել են շատ ավելի անզիջում:


Բանակցել մադրիդյան սկզբունքների շուրջ նշանակում է դատապարտել Ղարաբաղը հայաթափության` յոթ շրջանների հանձնումը Բաքվին ու ադրբեջանցի փախստականների վերադարձն 180 աստիճանով կփոխեն թե՛ ռազմաքաղաքական, թե՛ ժողովրդագրական իրավիճակն ու Արցախը կմնա ԼՂԻՄ սահմաններով, շրջափակված ադրբեջանական բնակավայրերով:


Ղարաբաղյան հարցը մտել է փակուղի, որի հանգուցալուծումը, ցավոք, միայն նոր պատերազմն է, որտեղ կողմերից մեկը կապիտուլյացիայի կենթարկվի ու այդ կապիտուլյացիայի ու նոր ստատուս-քվոյի` տարածքային, ժողովրդագրական պայմաններում կստորագրվի խաղաղության կամ նոր հրադադարի պայմանագիր:

Ղրղզստանի նախագահը ոգեշնչվել է Փաշինյանի՝ ապօրինի գումարները բյուջե վերադարձնելու օրինակից
Հաջորդ նորություն next