28.03.2024
Պետդուման արձագանքել է Թուրքիան իրենով անելու ՌԴ ցանկության մասին հայտարարությանը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Էրդողանը կվերահսկի իշխանությունը միանձնյա

Հուլիսի 9-ին տեղի կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը: Այդպես, Թուրքիան խորհրդարանական կառավարման ձեւից պաշտոնապես կանցնի նախագահականին:


13 տարի է անցել այն բանից հետո, երբ Արդարության եւ զարգացման կուսակցությունը (ԱԶԿ), որի հիմնադիրը եւ առաջնորդը Էրդողանն է, բնակչության աջակցությամբ բանակցություններ է սկսել Թուրքիայի՝ ԵՄ մտնելու շուրջ, գրում է Deutsche Welle- ն: Այն ժամանակ թվում էր, որ երկրում ակտիվորեն զարգանում էր ժողովրդավարությունը եւ խոսքի ազատությունը: Բայց այժմ Թուրքիան պատրաստվում է իր էլ ավելի ավտորիտար, իսլամիստ եւ ազգայնական նախագահին իշխանության աննախադեպ լիարժեքությամբ օժտել: Երբ խորհրդարանը կորցնի իշխանությունը գործադիր իշխանության նկատմամբ, Էրդողանը միանձնյա կերպով այն տնօրինելու իրավունք կստանա: Եվ դատավորներ նշանակելու իր իրավասության շնորհիվ նա կկարողանա վերահսկել նաեւ արդարադատության համակարգը:


Էրսին Քալայսոօղլուն Թուրքիայում՝ Սաբանջի համալսարանի քաղաքական կենտրոնից, նշում է, որ դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչպես է փոխվելու կառավարման համակարգը: «Մինչեւ հիմա բանավեճեր են ընթանում այն մասին, թե ինչ տեսք կունենա համակարգն ընդհանուր առմամբ: Իսկ մինչ այդ ո՛չ հասարակությւոնը, ո՛չ քաղաքական գիտնականները ճշգրիտ մանրամասներին տեղյակ չեն»,- կարծում է Քալայսօղլուն: Էրդողանը պարբերաբար շեշտում է, որ նախագահական կառավարման ձեւը գոյություն ունի նաեւ այլ ժողովրդավարական երկրներում: Սակայն Թուրքիայի նոր քաղաքական համակարգը զգալիորեն տարբերվում է ԱՄՆ-ում գոյություն ունեցող կամ, այսպես կոչված. կիսանախագահական հանրապետությունից, որը գոյություն ունի Ֆրանսիայում: Այդպես, ԱՄՆ նախագահը Կոնգրեսը լուծարելու իրավունք չունի: Իսկ Էրդողանը, ընդհակառակը, կարող է լուծարել խորհրդարանը եւ նոր ընտրություններ նշանակել: Ֆրանսիայում խորհրդարանն է նշանակում սահմանադրական դատարանի անդամներին: Նոր Թուրքիայում դա կանի նախագահը:


Էրսին Քալայսօղլուն մատնանշում է Թուրքիայի նախագահի կառավարման համակարգի ինքնակալ նշանները. «Ինչպես ամերիկյան, այնպես էլ ֆրանսիական համակարգերում գոյություն ունի ձեւավորված քաղաքացիական հասարակություն: Մեզ մոտ այն չկա»: Բացի այդ, Էրդողանը ապագայում կկարողանա պարբերաբար օրենքին հավասար նախագահական հրամանագրեր արձակել՝ շրջանցելով խորհրդարանը: Մինչեւ հիմա նա կարող էր դա անել միայն արտակարգ դրության պայմաններում, որը, ի դեպ, դեռ ուժի մեջ է: Միեւնույն ժամանակ, Էրդողանը ցանկացած ժամանակ կարող է դատավորներին զրկել իրենց լիազորություններից: Այսպիսով, քիչ հավանական է, որ դա անկախ եւ անկողմնակալ արդարադատությամբ նախագահական համակարգ կլինի, կարծում են փորձագետները: Քաղաքագետ Դողու Էրգիլը կիսում է իր գործընկերոջ՝ Քալայսօղլուի մտահոգությունները: Էրգիլը կարծում է, որ ժողովրդավարության համար այսքան կարեւոր իշխանության ճյուղերի բաժանումը եւ անկախ դատարանը փաստացիորեն վերացվել են:

Բաց է մնում նաեւ հարց, կնպաստի արդյոք «Ժողովրդական դաշինքը», որը Էրդողանի կուսակցությունը ձեւավորել էր Ազգայնական շարժման կուսակցության (ԱՇԿ) հետ, երկրում լարվածության նվազմանը: Շատերը մտավախություններ ունեն, որ ԱՇԿ-ի կոշտ դիրքորոշումը քրդական հարցում եւ դրա կողմից որոշ ժողովրդավարական արժեքների ժխտումը կարող է էլ ավելի խսիտ ազգայնական մթնոլորտ ստեղծել Թուրքիայում: Էրդողանը ԱՇԿ-ն պետք է խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար: Այս իրավիճակը կարող է ծանր խոչընդոտ ստեղծել քրդական խնդրի խաղաղ լուծման համար եւ, հետեւաբար՝ նաեւ ԵՄ կանոններին համապատասխանելու համար: Չափազանց կարեւոր հարց է նաեւ, թե ինչպես են զարգանալու Թուրքիայի հարաբերությունները Արեւմուտքի հետ:


1999 թվականին Թուրքիան դարձավ ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածու: 2005 թվականի հոկտեմբերի 3-ին սկսվեցին բանակցությունները Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցության վերաբերյալ: Թեպետ վերջին 13 տարվա ընթացքում այս հարցում մեծ առաջընթաց չի արձանագրվել: Երկու տարի առաջ արտակարգ դրություն մտցնելուց հետո բանակցությունները փաստացիորեն դադարեցվել էին: Եվրոպական պառլամենտի՝ Թուրքիայի հարցով խոսնակ Կաթի Պիրին կողմ էր հանդես եկել այս երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների պաշտոնական դադարեցմանը: Քանի դեռ Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունները բացարձակ սառեցման վտանգի տակ են, Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների համար նույնպես պատմության ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկն է: Դրանք միանգամից մի քանի վիճահարույց հարց են բարդացնում:


Այդպես, Ֆեթուլահ Գյուլենը, ում Էրդողանը մեղադրում է 2016 թվականին հեղաշրջման փորձ կատարելու համար, ապրում է Միացյալ Նահանգներում: Վաշինգտոնը Սիրիայում համագործակցում է քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» հետ, որոնց Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն են համարում: Բացի այդ, Թուրքիան, չնայած ՆԱՏՕ-ի դեմ լինելուն, մտադիր է Ռուսաստանից S-400 ռուսական հակաօդային համակարգեր գնել: Այս ամենն ամերիկա-թուրքական հարաբերությունները փակուղու է հասցրել:

Քաղաքագետ Դողու Էրգիլն այս կապակցությամբ հիշեցնում է Թուրքիայում վերջերս անցկացված հարցումը. այս երկրի բնակչությունն ԱՄՆ-ին ավելի վատ է վերաբերվում, քան Իրանին: Թուրք հասարակության մեջ հակաամերիկյան եւ հակաեվրոպական տրամադրություններն ավելի ու ավելի են տարածվում, նույնիսկ՝ անկախ Էրդողանի քաղաքականությունից:

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների երկարաձգման որոշումը մտել է ուժի մեջ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար