29.03.2024
Թրամփը չի կասկածում, որ Պուտինի հետ հանդիպմանը ամեն բան լավ կլինի
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Անկարան սպառնում է պատժամիջոցներ կիրառել Վաշինգտոնի դեմ

Թուրքիան սպառնում է պատասխան պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի դեմ, եթե Վաշինգտոնը որոշի պատժամիջոցներ կիրառել Անկարայի կողմից ռուսական S-400 զենիտային հրթիռների ձեռքբերման կապակցությամբ: Այս մասին Anadolu-ի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն:


«Նրանք ասում են՝ դուք S-400 եք գնում՝ մենք պատժամիջոցներ կկիրառենք: Եթե դուք պատժամիջոցներ եք կիրառում, ապա կտեսնեք մեր պատասխանը: Եթե նման հարաբերություններ եք ցանկանում, դա ձեր ընտրությունն է», - հայտարարել է հանրապետության ԱԳՆ ղեկավարը` մեկնաբանելով S-400-ի մասով Վաշինգտոնի կողմից հնարավոր պատժամիջոցների հարցը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:


Ընդ որում, Չավուշօղլուն նաեւ կարծիք է հայտնել, որ «ԱՄՆ-ի ղեկավարությունը չի ցանկանում փչացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ S-400-ի թեմայի պատճառով»:

Պեսկովը` Սիրիայից իրանական զորքերը դուրս բերելու տեղեկությունների մասին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար