24.04.2024
Թմրանյութ, Սարյանի հափշտակված գծանկարներ, զենք. հետախուզվում է Սաշիկ Սարգսյանի որդին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ծառուկյանի շուրջ օղակը սեղմվում է. մտել են «Շանգրիլա», բոլորին պառկեցրել գետնին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Ծառուկյանի թիկնապահ Էդոյի՝ Էդուարդ Բաբայանի գործով, որի ձերբակալության 72 ժամը լրացավ հուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 4-ին, քննիչը մոտ 10 ժամ առաջ կալանքի միջնորդությունը տարել էր դատարան։ Նիստը նշանակված էր ժամը 21։00-ին։ Դատելով այն բանից, որ փաստաբանի միջնորդությունը՝ ձերբակալությունը վերացնելու մասին, մերժվել էր, կալանքի որոշում կկայացվի։ «Բայց իրադրությունն աբսուրդային է․ չկան ապացույցներ, չկան բավարար հիմքեր, ընդամենը մեկ անձի մեկ ցուցմունքի վրա ուզում են կալանավորել Բաբայանին։ Սակայն ցուցմունք տվողը հետ է վերցրել իր բողոքը, չկան վկաներ, առերեսում չի կատարվել, ոչինչ չի հաստատում բռնության վարկածը»,- ասաց փաստաբանը։


Դեպքից հետո իրավապահները ժամանել են «Շանգրիլա», բոլորին պառկեցրել գետնին, որոնել են Էդոյին, սակայն նա այնտեղ չի եղել։ Իմանալով այդ մասին՝ Գագիկ Ծառուկյանը զանգահարել է ոստիկանապետին, ասել, որ վաղն առավոտյան Էդոն կլինի «բաժնում»։ Օսիպյանը չի համաձայնել՝ «այսօր եւ՝ հիմա»։ Բաբայանը ներկայացել է։ Քանի որ նա Ծառուկյանի վաղեմի ընկերն է ու մերձավորը, իշխանությունը որոշել է Ծառուկյանին «զինաթափելու» գործը սկսել Էդոյից՝ օգտագործելով չեմպիոնի հոր ծեծի առիթը։ Դա է պատճառը, որ առերեսում չի կատարվել Բաբայանի ու տուժողի միջեւ։ Իսկ դեպքի վայրից առգրավված տեսաժապավենի չպահպանված լինելու մասով ուզում են լրացուցիչ մեղադրանք հարուցել՝ ապացույցները միտումնավոր ոչնչացնելու հոդվածով։


Կալանքի սանկցիան էլ հիմնավորում են նրանով, որ տուժողի վրա կողմնակի ճնշում է եղել, եւ դրա ապացույցը հեռախոսային վերծանումներն են, որոնց մեջ առկա է Բաբայանի պաշտպանի խոսակցությունը տուժողի հետ։ Թեեւ օրենքը չի արգելում փաստաբանին բացատրություն վերցնել տուժողից, որին փաստաբանները միջնորդել են դատարան բերել»:


Նույն թերթը գրում է. «ՊՆ-ում տարակուսած են, թե ինչու է Մարտի 1-ի գործով հետախուզում եւ կալանք որոշվել նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ: «Իհարկե, նա պետք է հարցաքննվեր, բայց ոչ թե ամբողջ գործը բարդեին 72-ամյա մարդու վրա: Նա, ճիշտ է, արդարության, ազնվության սիմվոլ չէ, բայց մեծ ներդրում ունի բանակում։ Նրան Վազգեն Սարգսյանը բերեց, պատերազմի ժամանակ բավականին օգտակար եղավ, հետագայում էլ՝ չնայած տարիքին, Սերժ Սարգսյանը պահեց որպես ռազմական տեսուչ: Եթե ուզում են Մարտի 1-ի գործը բացել, պետք է սկսեն ոստիկաններից։ Ինչ արեցին՝ ոստիկանության ներքին զորքերն արեցին, որոնք ենթարկվում են նախագահին։ Այնպես որ՝ Փաշինյանը սխալ տեղից է բռնել»:


«Իրատես» թերթը գրում է. «Օրերս ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդիպել է ոստիկանական ստորաբաժանումներից մեկի աշխատակիցների հետ ու անկեղծ զրուցել: Հանդիպման մասնակիցներից մեկը «Իրատեսին» տեղեկացրեց, որ ոստիկանները տպավորված են եղել բարձրացված հարցերի շրջանակով: «Օսիպյանը մեզ վստահեցրեց, որ համակարգում այլեւս երբեք ոչ ոք «խնամի, ծանոթ, բարեկամ» սկզբունքով կոչումներ ու պաշտոններ չի ստանալու»,- ասաց մեր աղբյուրը, ավելացնելով, որ անգամ պարգեւների հարցում է ոստիկանապետը խիստ ու հետեւողական լինելու: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ ոստիկանապետը, հնարավոր է, առաջիկայում հրահանգի վերանայել նախկինում ստացած կոչումները, որոնք ոստիկաններին շնորհվել են ոչ թե բարեխիղճ աշխատանքի, այլ «գեղեցիկ աչքերի» համար»:


Նույն թերթը գրում է. «Ցանկացած փոքր կամ մեծ, ոչ նշանակալի կամ սկանդալային կոռուպցիոն բացահայտում ինքնանպատակ չի լինում։ Ըստ տրամաբանության, թաքստոցից լույս աշխարհ դուրս բերված փողերը մեկ ճանապարհ ունեն` պետբյուջե։ Մեկ ամսից ավելի, գրեթե ամեն օր, սկանդալային կոռուպցիոն բացահայտումներ են արվում։ Հետաքրքիր է` հայտնաբերված գումարներն արդեն հավաքագրվե՞լ են, թե՞ ոչ։ «Այո, հավաքագրվել են»,- կառավարության նիստից հետո, պատասխանելով մեր հարցին, վստահեցրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, չնշելով, թե կոնկրետ որքան գումար է մուտքագրվել պետբյուջե։ Ի դեպ, վատ չէր լինի, եթե այս առնչությամբ մարդկանց հաշվետվություն ներկայացվեր, քանի որ դրանք, մի կողմից, հարկատուների` ժողովրդի միջոցներն են, մյուս կողմից էլ, այդ միջոցները թոշակների, նպաստների, այլ ծառայությունների տեսքով պետք է վերադառնան նույն հարկատուներին` ժողովրդին։


Բնականաբար, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման գործում հիմնարար նշանակություն ունեն տնտեսական զարգացումները, եւ պատահական չէ, որ բարեփոխված սահմանադրությամբ երկրի վարչապետը նաեւ տնտեսական զարգացումների պատասխանատուն է։ Այս ամենը նկատի ունենալով` առաջին փոխվարչապետից փորձեցինք ճշտել` տնտեսական ի՞նչ զարգացումներ են նախանշվում։ «Տնտեսական զարգացումների հետագա քաղաքականությունն այժմ քննարկումների եւ մշակումների փուլում է»,- հավաստիացրեց Արարատ Միրզոյանը, վստահեցնելով, որ այն առաջիկայում կմանրամասնվի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․«ԵԿՄ-ում կրքերը կրկին բորբոքվել են: Ինչպես հայտնի է` երեկ ԵԿՄ-ում տեղի է ունեցել նիստ՝ վարչության փոխնախագահների, Երեւանի եւ մարզերի տարածքային բաժանմունքների նախագահների, վարչության անդամների մասնակցությամբ, եւ որոշում է կայացվել կառույցի ղեկավարի պաշտոնում առաջադրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի թեկնածությունը: Այս հանգամանքը, սակայն, չեն ընդունել ազատամարտիկները, որոնք ժամանակին հեռացել էին ԵԿՄ-ից, բայց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո վերադարձել էին: Խոսքն առաջին հերթին «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչների մասին է, որոնք պնդում են, թե ճիշտ է այս պահին ԵԿՄ նախագահ չունենալը, եւ որ կառույցը պետք է ղեկավարվի կոլեգիալ սկզբունքով: «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց. «Առաջիկայում կորոշենք՝ համագործակցե՞նք, թե՞ ոչ։ Իսկ Արամ Սարգսյանի հետ կապված ասեմ, որ մենք դեմ չենք, նա այն մարդն է, որի շուրջ Երկրապահը կարող է համախմբվել»:

Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր Աթոռ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel